Հրդեհ

29/05/2008

Երեւանի Մանանդյան փողոցի թիվ 41 հասցեում` «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ի տարածքում, մայիսի 25-ին` ժամը 18:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՀՓԾ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` Երեւանի տարբեր հրշեջ մասերից դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք եւ մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:55-ին, մարվել` 20:35-ին: Այրվել է ընկերության վարչական շենքի 400 քմ մակերեսով տանիքը: