Հանդիպել են

29/05/2008

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են ապրիլի վերջին Նախիջեւանում ձերբակալված ՀՀ 4 քաղաքացիների հետ: ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունից APA գործակալությանը հայտնել են, որ հանդիպման ժամանակ դիտարկվել է ձերբակալվածների առողջական վիճակը եւ այն պայմանները, որոնցում նրանք պահվում են: Նույն աղբյուրի փոխանցմամբ` ձերբակալվածների համար հարազատների հետ նամակագրության հնարավորություններ են ստեղծվել: Սա Կարմիր խաչի կոմիտեի ներկայացուցիչների առաջին հանդիպումն է Նախիջեւանում ձերբակալված չորս հայաստանցիների հետ: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Նորադուզի բնակիչներ Արտյոմ Զոհրաբյանը, Կարեն Թորոսյանը, Աղասի Ենոքյանը եւ գավառցի Վանիկ Զմբոյանը Նախիջեւանում գնացել էին Խաչիկ գյուղում տեղակայված զինավան՝ իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության, «այնուհետեւ վերադառնալիս կորցրել են ճանապարհը եւ, հավանաբար, անցել Նախիջեւանի կողմ»: Հայկական կողմը դիմել էր Կարմիր խաչի գրասենյակ՝ Բաքվի համապատասխան գրասենյակի հետ հայաստանցիների վերադարձը կազմակերպելու նպատակով: