Վերջին զանգի օրը` մայիսի 24-ին, հանրապետությունում գրանցվել է 9 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 1 եւ վիրավորվել 22 մարդ: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` միայն մեկ պատահարին մասնակից վարորդն է եղել անչափահաս: Եղվարդ-Արա գյուղի ճանապարհի 7-րդ կիլոմետրին մեքենան շրջվել է, ինչի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 5 անչափահաս: Նույն օրն արգելանքի տակ է առնվել 68 տրանսպորտային միջոց, որոնցից 16-ը վարել են անչափահասներ, մնացած 52-ի վարորդները չեն ունեցել վարորդական փաստաթղթեր կամ խախտել են ուղեւորների փոխադրման կանոնները` պատուհաններից կախված են եղել երեխաներ: