Մահացել է Անդրանիկ Հովակիմյանը

23/05/2008

Մայիսի 21-ին հանկարծամահ է եղել Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նա մահացել է իր տան շենքի մուտքի մոտ: Անդրանիկ Հովակիմյանը որոշ ժամանակ առաջ ենթարկվել էր սրտի վիրահատության: «168 Ժամի» աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում Անդրանիկ Հովակիմյանի ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին: