Էլի է բարձրացել

23/05/2008

Գեղարքունիքում մայիսին արձանագրված գրեթե ամենօրյա տեղումների շնորհիվ շարունակում է բարձրանալ Սեւանա լճի մակարդակը: «Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ թեեւ ոռոգման նպատակներով, մոտ մեկ ամիս է, ինչ սկսվել են ջրբացթողումները, սակայն նույնիսկ նման պայմաններում վերջին մեկ ամսվա ընթացքում լճի մակարդակը բարձրացել է 10 սմ-ով: