Տերդ մեռնի, գիտություն

26/03/2008

Ըստ բրիտանական «Օբսերվեր» շաբաթահանդեսի` «Ֆուջիստու Սիմենսի» փորձարանի գիտնականները մշակել են ամենօրյա վերին հագուստի նախատիպ, որը կարող է էլեկտրականությամբ ապահովել ձեռքի հեռախոսը կամ դրա տիրոջ iPod-ը: Էլեկտրաէներգիան արտադրում են նոր սերնդի գերճկուն փոքրիկ արեգակնային պանելները, որոնք կարելի է ներհյուսել գործվածքների կառուցվածքի մեջ, որոնցից այնուհետեւ արտադրվում են բաճկոններ, սվիտերներ, տաբատներ եւ ձեռնոցներ: Հաշվարկները ցույց են տվել, որ արդեն առկա տեխնոլոգիաները եւ գիտական գիտելիքները թույլ են տալիս նման հագուստից կայուն էլեկտրական հոսանք ստանալ առօրյա գործածության բազմաթիվ դյուրակիր սարքերի եւ, առաջին հերթին, ձեռքի հեռախոսների համար: