հասարակություն

Տխուր պատմություն

15.02.2008

Եթե մոռանանք Շեքսպիրի ողբերգությունը, պիտի համաձայնենք, որ չկա ավելի տխուր պատմություն, քան խորհրդային ավանդների վերադարձի մասին լեգենդը: Հայաստանում այն նորօրյա բանահյուսության է վերածվել: Դա 1995թ. խորհրդարանական ընտրություններից սկսած բոլոր ամբոխահաճ ելույթների կիզակետն է: 2003թ. ԱԺ ընտրություններում այս թեման որոշիչ դերակատարում ունեցավ: Խորհրդարանի նախագահ ընտրվեց այն ամենաշատը շահարկող քաղաքական ուժի ղեկավարը: Հետո կատարվածը հայտնի է: Խորհրդարանական …

կարդալ ավելին

Գազը ե՛ւ կա, ե՛ւ չկա

15.02.2008

Հատկապես ձմռան ամիսներին գազամատակարարման համակարգում գազի ճնշումը կտրուկ իջնում է: Բաժանորդներն անընդհատ դժգոհում են, որ նույնիսկ գազի ծորակը մինչեւ վերջ բացելու դեպքում էլ բնակարանները բավարար չեն տաքանում: Բացի այդ, բաժանորդները դժգոհում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից (ՀԾԿՀ), որ առանց իրենց կարծիքը հարցնելու, առանց հասարակական լսումներ կազմակերպելու՝ գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման մենաշնորհը հանձնեց «ՀայՌուսգազարդ» ընկերությանը: Դժգոհում …

կարդալ ավելին

Տյարնընդառաջին

15.02.2008

Երեւանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տյարնընդառաջի առիթով երեկ օրհնել է նորապսակներին: «Տյարնընդառաջն ինձ համար լույսի, հաջողությունների տոն է: Ուրախալի է, որ այս գեղեցիկ ավանդույթը գնալով տարածվում է մեր ժողովրդի մեջ: Համարվում է, որ կրակի վրայով անցնելը զերծ է պահում մարդկանց ձախորդություններից, հիվանդություններից»,- ասել է արարողությանը ներկա ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ …

կարդալ ավելին

«Հարգարժան Բելլա տատիկն ասում է…»

15.02.2008

Միայնակ թոշակառու Բելլա տատիկն էս աշխարհի անարդարությունները, նենգությունն ու բոլոր բացասական երեւույթները լցրել է իմ մեջ ու ինձնից շատ խիստ վիրավորվել է: Ես էլ Բելլա տատի վերաբերմունքից ինձ զգում եմ էս աշխարհի տերը ու ամաչում եմ, որ միայնակ այս թոշակառուին անտարբերության եմ մատնել, վիրավորել եմ: Վարդաշենի հանրակացարանի առաջին հարկում ինձ տեսնելուն պես՝ Բելլա տատը ներքուստ …

կարդալ ավելին

Ընտրություններին մնաց 5 օր

15.02.2008

«Ինչքան մոտենում ա ընտրությունների օրն, էնքան հասկանում ես, որ քաղաքականությունը զիբիլ ա, որովհետեւ էդ դաշտում ոչ մի մաքուր բան չկա»,- ասում է մայրաքաղաքում գործող տաքսու վարորդներից մեկն, ով այնքան հիասթափված է վերջերս տեղի ունեցող քաղաքական իրադարձություններից, որ որոշել է ընտանիքին «վերցնել ու փախչել Հայաստանից»: «Մեր գլխին խաղում են» «Այ քույրիկ ջան, էդ սաղ թեկնածուները իրար …

կարդալ ավելին

«Սուրբ Վալենտինը կեղծ տոներից մեկն է»

15.02.2008

«Կաթոլիկ եկեղեցում Վալենտին անունով սրբեր շատ կան: Վալենտինն ավելի շատ ձեւական սուրբ է եղել: Սա գործարարների կողմից, մտացածին կենսագրության հիման վրա ստեղծված կեղծ տոներից մեկն է, որի նպատակը շուկայում տոնը խորհրդանշող իրերը վաճառելն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ երեկ ասել է ազգագրագետ Սամվել Մկրտչյանը: Նրա պարզաբանմամբ` տոնը հեթանոսական ծագում ունի: Այն մարդկանց մեջ տարածվել է …

կարդալ ավելին

Թունավորում` շմոլ գազից

15.02.2008

Բնական գազի արտահոսքի հետեւանքով փետրվարի 12-ին, ժամը 13:20-ին թունավորվել եւ Ստեփանավանի հիվանդանոց են տեղափոխվել Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչներ` 1959-ին ծնված Վազգեն Քալաշյանը եւ 1965-ին ծնված Լիզա Դավթյանը: Տուժածների վիճակը միջին ծանրության է:

կարդալ ավելին

Գողություններ եկեղեցու ներսոըմ

15.02.2008

Բոլոր ռադիո եւ հեռուստաալիքներով այսօր սիրո խոստովանություններ են հնչում: Հայտնի մարդիկ սեր են խոստովանում հայտնի ու անհայտ հեղինակների բանաստեղծական տողերով: Նախագիծը նվիրված է երիտասարդների եւ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: Իսկ ահա հունվարի 21-ին, հենց Սուրբ Սարգսի տոնակատարության օրը, երբ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին առավել քան բազմամարդ էր, ներսում գտնվողների գրպաններից եւ պայուսակներից հեռախոսներ …

կարդալ ավելին

Կվերականգնվեն բնակիչների սեփականության իրավունքները

13.02.2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ՝ ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց կողմից օգտագործվող գույքի նկատմամբ սեփականության իրավունք չունեին, այժմ ստանում են դրա հնարավորությունը: Երեկ քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի ժամանակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն ամփոփել է 2007թ. կատարված աշխատանքները. «Երեւանի քաղաքապետարանի 2007թ. կատարած աշխատանքներում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մասնակցությունն ակնհայտ է հատկապես …

կարդալ ավելին

Թեկնածուներն անկեղծ չեն

13.02.2008

Մի քանի օր անց պիտի ընտրություն անենք` նախագահի թեկնածուներից ընտրենք մեկին: Թեկնածուների քանակը տպավորիչ է` ինը, սակայն անգամ այս դեպքում կա ընտրողների մի մեծ խումբ, որը մինչ օրս չի կողմնորոշվել` ում օգտին է քվեարկելու: Ընդ որում, մարդիկ չեն կողմնորոշվել ոչ թե այն պատճառով, որ նրանց քաղաքացիական գիտակցությունը ցածր է, կամ բնույթով հեղհեղուկ են, այլ, որ …

կարդալ ավելին

Մալուխի պատճառով

13.02.2008

Նախնական տվյալներով՝ փետրվարի լույս 9-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության վարչական շենքում հրդեհի առաջացման պատճառը էլեկտրական մալուխների բռնկումն էր: Այդ մասին երեկ հայտարարել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը: Համաձայն հաղորդագրության, նախարարությունը ոչ մի րոպե չի դադարել աշխատելուց, իսկ նախարարության աշխատակազմը տեղաբաշխված է նախարարության առանձնացված ստորաբաժանումներում. նախարար Գեւորգ Դանիելյանը, նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը եւ նախարարի տեղակալ …

կարդալ ավելին

Իրականացվում է երեք ծրագիր

13.02.2008

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում իրականացվում է բնակչության համար սոցիալական առաջնային նշանակություն ունեցող երեք կարեւոր ծրագիր: Դրանցից երկուսն առնչվում են անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների սեփականության իրավունքի ճանաչմանը, մյուսը` բարոյապես եւ ֆիզիկապես մաշված վերելակային տնտեսության վերականգնմանը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ ասել է, որ Երեւանում դեռեւս 2007թ. սկսվել են վերելակների վերականգնման եւ վերանորոգման աշխատանքները, թվով …

կարդալ ավելին

Աղաղակող անարդարություն

13.02.2008

Շուտով նախագահական ընտրություններն են, եւ դուք, նախագահի հարգելի թեկնածուներ, խոստանում եք ամեն ինչ անել` հանուն մեր երկրում արդարության ու ժողովրդավարության հաստատման: Եթե ձեր խոստումներն ընդհանուր են եւ կապ չունեն կոնկրետ մարդկանց ճակատագրի հետ, կարող եք իմ այս նամակը չկարդալ, իսկ եթե ձեզ համար կարեւոր է նաեւ մի առանձին վերցրած մարդը, ում իրավունքները ոտնահարված են այն …

կարդալ ավելին

Մի կրպակի պատմություն

11.02.2008

ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրված Կոնստանդին Հարությունյանը Հայրենական մեծ պատերազմի վետերան է: Նրա կինը` 2-րդ, իսկ որդին 3-րդ խմբի հաշմանդամներ են: Երեք հոգուց բաղկացած այս ընտանիքը գոյատեւում է թոշակի հույսով: Նրանց ապրուստի միակ միջոցը` 6 քմ մակերեսով կրպակը, քաղաքապետարանն ապօրինաբար, բայց հանդիսավորությամբ քանդել է: Սունդուկյան փողոցում` Գյուլբենկյան 24 շենքի կողային հատվածում, Կ. Հարությունյանն օրինական կարգով տեղադրել …

կարդալ ավելին

Պաշտոնյաները սեփականաշնորհել են «պատմությունը»

11.02.2008

Հայ երկրաբանների համագործակցությունը մի շարք երկրների հնագիտական ընկերությունների հետ վերջին տարիներին ակտիվացրել է այդ ոլորտի աշխատանքները մեր երկրում: Արարատյան դաշտավայրում արշավախմբերի իրականացրած պեղումները մեծ արդյունքներ են տվել: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեւոն Պետրոսյանը նշեց Աշտարակի տարածաշրջանից մինչեւ Ծաղկալանջ ու Աղավնատուն համայնքներն ընդգրկող դամբարանադաշտերը, որտեղ իրենց հայտնի, բայց դեռեւս չպեղված շատ ամրոցներ ու դամբարաններ …

կարդալ ավելին

4 տարվա ազատազրկում՝ հայտնի կավատին

11.02.2008

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվեց 32-ամյա Իրինա Ենոքյանի գործը: Դուբայում եւ մարմնավաճառների շրջանում նա հայտնի է «Իկուշ» մականունով: Տարիներ շարունակ Իրինան կանանց խումբ էր տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններ, եւ թրաֆիկինգի տարբեր գործերում նրա անունը հաճախ էր անցնում: Ըստ մեղադրանքի` նրա հովանու ներքո 2001-2005 թթ. Դուբայում մի խումբ հայ աղջիկներ զբաղվել են …

կարդալ ավելին

«Հակամարտող երիտասարդություն»

11.02.2008

Ղարաբաղյան հակամարտության պայմաններում մեծացած եւ նրա ազդեցությունն իր վրա կրող հայ եւ ադրբեջանցի երիտասարդների տարբերությունների եւ նմանությունների մեկ այլ` հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ակտիվության, եզրն է արծարծվում ստորեւ որոշ կրճատումներով տպագրվող երկու հարցազրույցներում (ռուսերեն ամբողջական տարբերակները տես` www.168.am): «Ռեգիոն» կենտրոն Երիտասարդությունը մեր հասարակության ակտիվ հատվածը չէ Հարցազրույց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի Հետազոտությունների համակարգող Սյուզաննա …

կարդալ ավելին

«Հայերի մեջ թշնամու կերպարն ավելի ամուր է»

11.02.2008

– Արդյոք կարելի՞ է ներկայիս երիտասարդությանը համարել մեր հասարակության ակտիվ քաղաքական հատված։ Ինչպիսի՞ դեր է այն խաղում (կամ կարող է խաղալ) քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում։ – 2007թ. հունիսին ադրբեջանցի երիտասարդության (18-30 տարեկան) շրջանում մեր կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցումները ցույց տվեցին, որ երիտասարդության 78%-ն անտարբեր է երկրի հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ, իսկ ակտիվ մասը լավագույն դեպքում կազմում …

կարդալ ավելին

«Իրենք մեր վրա թքած ունեն, մենք էլ ոչ մեկին ձայն չենք տա»,- ասում է տիկին Ռիման

11.02.2008

60 տարեկան Ռիմայի տրամադրությունը դեպրեսիկ է, ու նա խոսելիս չի կարողանում թաքցնել իր անզորությունը։ «Չգիտեմ ինչ է լինելու»,- ասում է բավականին բարեկիրթ ու գրագետ տպավորություն թողնող կինը: Խնդիրներն այնքան շատ են, որ տիկին Ռիման չի խորշում անփույթ երեւալ, չի թաքցնում, որ կյանքի իմաստը կամաց-կամաց վերածվում է հենց այնպես գոյատեւելու բնազդի: 2 տղա ունի, որոնցից ավագը` …

կարդալ ավելին

Արձագանքում են «168 Ժամի» հրապարակումներին

11.02.2008

Դեռեւս 2004թ. սեպտեմբերից` «168 Ժամի» ստեղծման օրից, մենք մեր թերթի բոլոր համարներում անդրադառնում ենք սոցիալապես անապահով ընտանիքներին, նրանց խնդիրներին: Շատ ընտանիքներ ու միայնակ մայրեր ու ծերեր այսօր սոցիալական ծայրահեղ վատ վիճակում են ապրում: Ոմանք` իրենց մեղքով, ոմանք` պետության սոցիալական սխալ քաղաքականության պատճառով, ոմանք` չինովնիկների անարդարության եւ անտարբերության զոհն են, մի մասը` աշխատանք չունենալու պատճառով է …

կարդալ ավելին