Տյարնընդառաջին

15/02/2008

Երեւանի «Սուրբ Երրորդություն» եկեղեցում Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Տյարնընդառաջի առիթով երեկ օրհնել է նորապսակներին: «Տյարնընդառաջն ինձ համար լույսի, հաջողությունների տոն է: Ուրախալի է, որ այս գեղեցիկ ավանդույթը գնալով տարածվում է մեր ժողովրդի մեջ: Համարվում է, որ կրակի վրայով անցնելը զերծ է պահում մարդկանց ձախորդություններից, հիվանդություններից»,- ասել է արարողությանը ներկա ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: «Ժողովրդի մեջ տարածված է, որ տոնից հետո եղանակները տաքանում են, եւ գալիս է աշխատանք կատարելու, ստեղծագործելու, արարելու ժամանակը: Մեր ցանկությունները կսկսենք իրականացնել, կլծվենք քրտնաջան աշխատանքի»,- ավելացրել է վարչապետը: