Մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում զանգվածային անկարգություններից վնասված 8 շտապ բուժօգնության ավտոմեքենաներն արդեն շահագործվում են: «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանի ասելով` փոխվել են նշված ավտոմեքենաների անվադողերը եւ կոտրված ապակիները: Ավտոմեքենաներում եղած վնասված երկու բուժսարքավորումները դեռեւս չեն փոխարինվել նորերով: Ա. Պետրոսյանի տեղեկացմամբ` Երեւանում բնակչությանը շուրջօրյա սպասարկում է շտապ օգնության 38 ավտոմեքենա: Նոր ավտոմեքենաների ձեռքբերման ուղղությամբ ընթանում են քննարկումներ: