ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վերջին տարիներին ավելացել են Իրանից ՀՀ մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ափիոն տեսակի թմրամիջոցի ծավալները: Ա. Հովսեփյանը դեսպանին նաեւ տեղեկացրել է, որ «բացահայտվել եւ պատասխանատվության են ենթարկվել թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվող, այդ թվում՝ ԻԻՀ քաղաքացիներ, սակայն մաքսանենգության դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու համար երբեմն անհրաժեշտություն է առաջանում նաեւ Իրանի տարածքում դրա կազմակերպիչներին, հանցավոր խմբի անդամներին բացահայտելու ուղղությամբ համապատասխան օպերատիվ-քննչական գործողությունների իրականացումը»: