ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի գլխավորությամբ, նախօրեին դռնփակ նիստում դարձյալ հետաձգել է Սեդրակ Զատիկյանի սպանության գործի քննությունը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` հիմնավորումն այն է, որ Երեւանում տեղի ունեցող հանրահավաքների ընթացքում կալանավորներ տեղափոխելն արգելվում է: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 6-ին: Հիշեցնենք, որ 2006թ.. հունիսի 22-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով սպանվել էր Ս. Զատիկյանը եւ պատահական անցորդ Կ. Սարգսյանը: Ձերբակալված են Արսեն Առուշանյանը, Լուսինե Ղեւոնդյանն ու Արթուր Հովհաննիսյանը: