Ցանկն ավելացել է

26/02/2008

Երեկ տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2002թ. դեկտեմբերի 19-ի որոշման մեջ, որով Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոնների ցանկում ավելացվել է «Քննչական գլխավոր վարչության պետի» պաշտոնը: Սահմանվել է նաեւ այդ պաշտոնին համապատասխանող Ոստիկանության կոչումը` «Ոստիկանության գեներալ-լեյտենանտ»: