Բախվել են

04/02/2008

ՀՀ Գլխավոր դատախազության խոսնակը հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ երեկ Բաղրամյան պողոտայում ժամը

12-13-ն ընկած ժամանակահատվածում, ուղղահայաց փողոցով անցնող ԳԱԶ 24 ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել ավտոտեսուչի «կանգ առ» ազդանշանին եւ կողքից հարվածել է գլխավոր դատախազի ծառայողական «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այդ պահին եղել է մեքնենայի մեջ: Տուժածներ չկան, վնասվել են միայն մեքենաները: ՀՀ Գլխավոր դատախազության խոսնակն «Ազատությանը» տեղեկացրել է, որ ավտոտեսուչը դեպքի առիթով ակտ է կազմել, երկու վարորդներն անցել են առողջական, ինչպես նաեւ՝ հարբածության աստիճանի զննում: ԳԱԶ 24-ի վարորդի մոտ հարբածություն է հայտնաբերվել: