հասարակություն

«Մեռնում են մենակության մեջ»,- ասում է կոմպոզիտոր, հայտնի դուդուկահար Օնիկ Գեւորգյանի քույրը

28.11.2007

Նոր Նորքի ուսանողական ավանի հանրակացարանի բնակչուհի Ռոզա Գեւորգյանը, արդեն որքան ժամանակ է` ուզում է զրուցել: «Խոսելու բան կա»,- զանգահարելով ասում է նա ու չի ցանկանում հեռախոսով պարզաբանել, թե մասնավորապես ինչի մասին է պատրաստվում խոսել: Գյումրիի երկրաշարժից բնակարանը կորցրած 63-ամյա տիկին Ռոզայի փոքրիկ սենյակում կատարյալ մաքրություն է տիրում: Հնամաշ իրերը խնամքով ու կոկիկ դասավորված են նեղլիկ …

կարդալ ավելին

Սահմանի վրա

28.11.2007

ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, մարզպետեր Աշոտ Ղահրամանյանի եւ Ալիկ Սարգսյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին շրջել է Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանի երկայնքով` ծանոթանալով Բերքաշատ, Գետաշեն, Ջանֆիդա եւ Մարգարա համայնքների տարածքում Արաքսի ափի վրա կատարվող աշխատանքներին: Նա եղել է նաեւ Արարատ եւ Արմավիր մարզերում: Արաքսի ափապաշտպան աշխատանքներն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը հատկացրել …

կարդալ ավելին

Այդ չարաբաստիկ, վտանգաշատ լեզուն

28.11.2007

Աշխարհահռչակ լեզվաբան Հրաչյա Աճառյանի «գործով» զբաղվում էր անձամբ Հայաստանի ՆԿՎԴ-ի պետ Մուղդուսին: Նախաքննությունն ավարտելուց հետո նա գիտնականի առաջ դրեց պատրաստի արձանագրությունը: – Հրաժարվում եմ ստորագրել,- շշնջաց անքնությունից բորոբոքված աչքերով եւ անտանելի գլխացավից տառապող Աճառյանը: – Իսկ գիտե՞ք, թե այդ դեպքում ձեզ ինչ է սպասում,- քմծիծաղ տվեց հայկական «Բերիան»: – Գիտեմ, բայց չեմ կարող,- եղավ պատասխանը: …

կարդալ ավելին

Նամակ-պատասխան

28.11.2007

«168 Ժամի» «Երիցյանին չեն հասկանում» հրապարակման մեջ անդրադարձել էինք այն խնդրին, որ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը աշխատանքային ծանրաբեռնվածության արդյունքում չէր հասցրել որպես «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ հոգաբարձուների խորհրդի նիստ հրավիրել: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը «168 Ժամին» պատասխանել է, որ Ն. Երիցյանն արդեն …

կարդալ ավելին

Հանգիստ խմեք

27.11.2007

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ու Ծննդյան տոների եւ Ամանորի տոնական օրերի կապակցությամբ, կառավարությունը նոյեմբերի 23-ին որոշել է 2008թ. հունվարի 3-ի եւ 4-ի աշխատանքային հինգշաբթի եւ ուրբաթ օրերը համապատասխանաբար տեղափոխել 2007թ. դեկտեմբերի 29-ը՝ շաբաթ, եւ 2008թ. հունվարի 12-ը՝ շաբաթ:

կարդալ ավելին

Շենքը չի վնասվել

27.11.2007

Նախորդ գիշեր Մոսկվայում ՀՀ դեսպանության շենքի մոտ հրդեհ է բռնկվել: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի մուտքը դեսպանության շենք: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի ասելով` դեսպանության շենքը չի վնասվել, եւ երեկ դեսպանությունը շարունակել է կանոնավոր աշխատանքը: Կրակն այրել է 150 քմ տարածք դեսպանատանը կից երկհարկանի պահեստում: Հրշեջ աշխատանքների ժամանակ ավտոտրանսպորտի երթեւեկությունը տարածքում դադարեցվել …

կարդալ ավելին

«Առանց հակասությունների հնարավոր չէ»

27.11.2007

Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը վերջին 10 ամիսների ընթացքում ստացել է 5044 դիմում-բողոք, որոնցից մոտ 320-ը դրական լուծում են ստացել: Բողոքները հիմնականում վերաբերել են նույն խնդիրներին` սեփականության իրավունք, արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներ եւ այլն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ իրենց մոտ ստացված բողոքների հիմնական մասը վերաբերում է Ոստիկանությանը: Առաջինը տեղում Ոստիկանությունն …

կարդալ ավելին

Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է

27.11.2007

Նոյեմբերի 22-ից Գեղարքունիքի մարզում ընթացող ձյան պատճառով դժվարանցանելի վիճակ է առաջացել ինչպես Մարտունի-Գետափ միջպետական, այնպես էլ հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին: Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տվյալների համաձայն` ձյան բարձրությունը մոտ 15 սմ է, Սելիմի լեռնանցքում` 25 սմ: «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանն «Արմենպրեսին» ասել է, թե երեկ առավոտվանից մշակման աշխատանքներ են …

կարդալ ավելին

Ճանապարհները փակ են

27.11.2007

Անցած գիշեր Սյունիքում տեղացած առաջին ձյան պատճառով դժվարանցանելի են դարձել թե՛ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Սյունիքով անցնող հատվածը, թե՛ մարզային ու համայնքային նշանակության ճանապարհները: Մարզային փրկարարական վարչությունից «Արմենպրեսին» հայտնել են, որ հատկապես դժվարանցանելի են միջպետական ճանապարհի Գորիս-Սիսիան եւ Մեղրիի լեռնանցքի հատվածները: Ավտոմեքենաների երթեւեկությունը դժվարացնում են հատկապես առատ տեղումները եւ մառախուղը: Փակվել է Կապան-Մեղրի նորակառույց այլընտրանքային ճանապարհի …

կարդալ ավելին

«Գոլդի» նվերն է լավը

27.11.2007

Արդեն երկրորդ անգամ է, որ Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի դահլիճում անց է կացվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներին հատկացվող պետհամարանիշերի աճուրդը: Նշենք, որ «գոլդ» համարանիշերն աճուրդով վաճառելու առաջին փորձն անց է կացվել նոյեմբերի 3-ին, որին մասնակցել են 21 քաղաքացի: Առաջին աճուրդից եւ դիտորդների տոմսերի վաճառքից գոյացած ընդհանուր գումարը կազմել է 10մլն 678 հազար …

կարդալ ավելին

Զոռբայության զոհը

27.11.2007

Այն, որ պետական չինովնիկներից շատերն իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով ոտնահարում են շարքային քաղաքացիների իրավունքները՝ հայտնի է բոլորիս: Սակայն առավել ուշագրավ է, երբ քաղաքացու իրավունքները ոտնահարում է դատական իշխանությունը ներկայացնող պետական պաշտոնյան: «168 Ժամի» խմբագրություն էր դիմել Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անի Միքայելյանը: Նա իր ահազանգով դիմում էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին. «Պրն …

կարդալ ավելին

Հանձնաժողով է ստեղծվել

27.11.2007

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանձնաժողովը կգլխավորի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովի փոխնախագահն է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, նրա քարտուղարը` կառավարության աշխատակազմի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետը: Հանձնաժողովի …

կարդալ ավելին

Ով ինչքան է փոխանցել

27.11.2007

«Հայաստան» հիմնադրամի ամենամյա 10-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է 15 միլիոն 275 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում` գրանցելով ժողովրդական մասնակցության աճ: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` խոշոր նվիրատվություններին զուգահեռ՝ այս տարի գրանցվել են բազմաթիվ փոքր եւ միջին հանգանակություններ: Մեծ է եղել շարքային քաղաքացիների մասնակցությունը Հայաստանից ու Ռուսաստանից: Ամենաերիտասարդ նվիրատուն 12-ամյա Ջանիկ Սիմոնյանն է Հայաստանից, …

կարդալ ավելին

Պարտքերի երկիր Հայաստան

26.11.2007

Նախագահական ընտրությունների թեման օր օրի ավելի ակտուալ է դառնում հայաստանյան հասարակության համար: Եվ մինչ նախագահի թեկնածուներն ու նրանց թիմերը մտել են անհաշտ պայքարի մեջ, որն արդեն շատ դեպքերում անցնում է թույլատրելի չնշված սահմանները, մենք կփորձենք վերլուծել ընտրությունները ոչ թե քաղաքական, այլ հասարակական տեսանկյունից: Եթե փորձենք կենցաղային մակարդակով բացատրել ընտրությունների իմաստը, ապա կարելի է փաստել, որ, …

կարդալ ավելին

Հիմա էլ Լոքյանը

26.11.2007

ՀՀ գյուղնախարար Դավիթ Լոքյանը, ինչպես եւ իրեն նախորդած բոլոր նախարարները, մշակել է գյուղատնտեսության զարգացման իր ռազմավարությունը: «Ռազմավարության մեջ փոփոխությունները նախարարությունն առաջիկայում ներկայացնելու է Կառավարության հաստատմանը, եւ նոր միայն դրանից հետո Լոքյանը պատրաստ է իր կատարածների մասին ներկայանալ մամուլի ասուլիսով»,- տեղեկացանք նախարարի մամուլի քարտուղարից: Այս փոփոխությունների մասին տեղյակ չեն գյուղատնտեսության ոլորտում առկա հասարակական հատվածի ներկայացուցիչները: Սովորաբար …

կարդալ ավելին

Մարաթոնին ընդառաջ

26.11.2007

ԼՂՀ նախագահը Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է ՀՅԴ ԱՄՆ Արեւմտյան շրջանի կենտրոնական կոմիտեի գրասենյակ եւ հանդիպել կուսակցության առաջնորդների, Հայ դատի գրասենյակի պատասխանատուների, ինչպես նաեւ՝ հարակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Արմենպրեսին» փոխանցել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանն արծարծվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Արցախի սոցիալ-տնտեսական եւ ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաեւ՝ «Հայաստան» …

կարդալ ավելին

Փուլային տարբերակով

26.11.2007

Վրաստանում արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ իրականացվելու է ներում Վրաստանում քրեական պատասխանատվության ենթարկված ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Հիշեցնենք, որ օրերս նման հարցումով Վրաստանի ԱԳՆ ղեկավարությանն էր դիմել Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Միլվանյանը: Վրաստանի ԱԳՆ Եվրոպական երկրորդ դեպարտամենտից ստացված բանավոր տեղեկատվության համաձայն` Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Ելենա Թեւդորաձեի մեկնաբանությամբ, ներման վերաբերյալ որոշումը տարածվելու …

կարդալ ավելին

Շոուներ էլ են լինելու

26.11.2007

Արդեն ընթացքի մեջ են Երեւանի Կարապի լիճը որպես սահադաշտ գործարկելու նախապատրաստական աշխատանքները: Այն շահագործման կհանձնվի, երբ անհրաժեշտ ջերմաստիճան լինի, այսինքն` +8 եւ ցածր: Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այս տարի քաղաքապետարանի աջակցությամբ մեծացվել է չմուշկների բազան, իսկ այցելուների հանգիստն առավել հաճելի դարձնելու համար կկազմակերպվեն շոուներ, բազմաթիվ դիտարժան միջոցառումներ:

կարդալ ավելին

«Ժողովուրդը կարողանում է տարբերել ճիշտն ու սուտը»

26.11.2007

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքը հասարակության մեջ բուռն քննարկումների առիթ է հանդիսացել: Տաքսու վարորդներն ակտիվ քննարկում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, իսկ նրանք, ովքեր ներկա են եղել հանրահավաքին, կարելի է ասել՝ հիացած են առաջին նախագահի «ապաշխարության» ելեւէջներ պարունակող ելույթով: «Ժողովուրդը խոսքի նկատմամբ շատ զգայուն ա» Վարորդ Համլետը ոչ միայն մասնակցել է «Ազատության» …

կարդալ ավելին

Հորդորել է

21.11.2007

ՀՀ Ոստիկանությունը երեկ լրատվամիջոցներին հորդորել է զերծ մնալ չճշտված եւ անստույգ լրատվություն տարածելուց, քաղաքական շահարկումներից: «Մեր իրականության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, առավելապես՝ հերթական ընտրությունների նախօրյակին նենգափոխված ներկայացնելու եւ այդ համատեքստում՝ մասնավորապես, Ոստիկանությանը մեղադրելու, համակարգի առանձին աշխատակիցների վարկաբեկելու եւ նրանց հասցեին բամբասանքներ տարածելու զանգվածային լրատվության որոշ միջոցների ջանքերն ու ճիգերը վերստին գլուխ են բարձրացրել եւ մտահոգության …

կարդալ ավելին