Շենքը չի վնասվել

27/11/2007

Նախորդ գիշեր Մոսկվայում ՀՀ դեսպանության շենքի մոտ հրդեհ է բռնկվել: Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի մուտքը դեսպանության շենք: ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանի ասելով` դեսպանության շենքը չի վնասվել, եւ երեկ դեսպանությունը շարունակել է կանոնավոր աշխատանքը: Կրակն այրել է 150 քմ տարածք դեսպանատանը կից երկհարկանի պահեստում: Հրշեջ աշխատանքների ժամանակ ավտոտրանսպորտի երթեւեկությունը տարածքում դադարեցվել է: Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել է 10 հրշեջ միավոր: ԱԻՎ ներկայացուցիչները պատճառների մասին դեռեւս ոչինչ չեն հայտնել: