Փուլային տարբերակով

26/11/2007

Վրաստանում արտահերթ նախագահական ընտրությունների կապակցությամբ իրականացվելու է ներում Վրաստանում քրեական պատասխանատվության ենթարկված ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Հիշեցնենք, որ օրերս նման հարցումով Վրաստանի ԱԳՆ ղեկավարությանն էր դիմել Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Միլվանյանը: Վրաստանի ԱԳՆ Եվրոպական երկրորդ դեպարտամենտից ստացված բանավոր տեղեկատվության համաձայն` Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Ելենա Թեւդորաձեի մեկնաբանությամբ, ներման վերաբերյալ որոշումը տարածվելու է նաեւ նշյալ հոդվածով դատապարտված կալանավորների նկատմամբ: Ըստ Ե.Թեւդորաձեի` ՀՀ քաղաքացիներն ազատ կարձակվեն փուլ առ փուլ` մեկ ամսվա ընթացքում: