Սելիմի լեռնանցքը դժվարանցանելի է

27/11/2007

Նոյեմբերի 22-ից Գեղարքունիքի մարզում ընթացող ձյան պատճառով դժվարանցանելի վիճակ է առաջացել ինչպես Մարտունի-Գետափ միջպետական, այնպես էլ հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներին: Հայհիդրոմետի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տվյալների համաձայն` ձյան բարձրությունը մոտ 15 սմ է, Սելիմի լեռնանցքում` 25 սմ: «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանն «Արմենպրեսին» ասել է, թե երեկ առավոտվանից մշակման աշխատանքներ են ընթանում բոլոր ուղղություններում ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով: