Խոզերի աֆրիկյան ժանտախտի կանխարգելման հետ կապված ԼՂՀ-ում իրականացվող միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մսի կոմբինատում երեկ մթերվել է խոզերի վերջին գլխաքանակը: ԼՂՀ Գյուղնախարարության Անասնաբուժական եւ անասնապահական տեսչության պետ Տիգրան Առուստամյանի խոսքով` ընդհանուր մթերվել է 559 գլուխ խոզ։ Սառեցված մսի իրացման խնդիրը լուծելու է կառավարությունը: 1 կգ մսի հայտարարագրված գինը 800 դրամ է: Վճարման գործընթացը, ըստ նախնական հայտարարության, պետք է սկսվի մթերման մեկնարկից մեկ ամիս անց: Առողջ խոզերի մսի մթերմանը զուգընթաց` անապահով համայնքներում շարունակվում է հարկադիր սպանդը: Այսօրվա դրությամբ ոչնչացման ենթակա է 1560 գլուխ խոզ: