Նոր սակագներ

25/12/2007

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշել է հաստատել «Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու վճարները»: Հանձնաժողովի այս որոշումը վերաբերում է էլեկտրական ցանցին միանալու նոր սակագներին: Օրինակ, 10 կՎտ հզորության կայանին միանալու համար Երեւանում առանձնատուն ունեցող բաժանորդը պետք է վճարի 65.000 դրամ, իսկ մարզերի բաժանորդը՝ 53.000 դրամ: Բացի այդ, եթե մինչեւ հիմա սպառողն ինքն էր հոգում ցանցին միանալու բոլոր աշխատանքները, ապա 2008թ. ընդամենը դիմում է գրում եւ վճարում համապատասխան սակագինը, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կոնկրետ ժամանակահատվածում կատարում է միացման աշխատանքները: «Այդպիսով մենք լավացնում ենք վիճակը եւ նվազեցնում ենք կոռուպցիոն ռիսկերը»,- նիստի ժամանակ հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Մինչդեռ նիստին ներկա սպառողների շահերի պաշտպանները նշել են, որ սահմանված սակագները ընկերության կողմից բաժանորդներից գումարներ շորթելու հերթական հնարավորությունն են տալու: