ՀՀ կառավարության 2008-2010 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով «Ընտանեկան նպաստ» ծրագրի հատկացումները 2008-ին կկազմեն 28 մլրդ 672.8 մլն, 2009-ին` 29 մլրդ 820.0 մլն եւ 2010-ին` 30 մլրդ 906.0 մլն դրամ: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ ծրագրի հասցեականության մեծացման հետեւանքով հանրապետությունում կնվազի նպաստառուների թվաքանակը եւ կբարձրանա նպաստի միջին ամսական չափը: Նախատեսվում է, որ 2008թ. նպաստառու ընտանիքների թիվը հանրապետությունում կնվազի` հասնելով 119 հազ. 100-ի, իսկ ընտանեկան նպաստի միջին ամսական չափը կբարձրանա` կազմելով 20 հազ. 562.0 դրամ: «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագրով 2008-2010թթ. նախատեսված ֆինանսական միջոցները կկազմեն, համապատասխանաբար՝ 1 մլրդ 336.0 մլն, 1 մլրդ 338.7 մլն եւ 1 մլրդ 341.3 մլն դրամ: