Անգամ գործ չի հարուցվել

07/12/2007

Գառնու «Բազալտե երգեհոնի» ավերման համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Դատախազությունը Կոտայքի մարզի համապատասխան մարմիններին հանձնարարել էր նախաքննություն սկսել, որի արդյունքում՝ մի երկու վարորդի հարցաքննել-բաց են թողել: Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները բնության այս հուշարձանի քարերով իրենց համար առանձնատներ էին կառուցել: Քանի որ «Բազալտե երգեհոնը» բնության հուշարձանի կարգավիճակ չուներ, ուստի վերջինիս ավերման համար ոչ Քրեական եւ ոչ էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերը որեւէ պատիժ չեն նախատեսում: ՀՀ Գլխ. դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ գործի նախաքննությունն իրականացրել է Կոտայքի ոստիկանությունը: Աչալուրջ Ոստիկանությունն այս գործում մեղավորներ չգտնելով` շրջանցել է Հողային օրենսգրքի համապատասխան կետը, որը պետական պաշտոնյաներին գոնե տույժի կենթարկեր` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի (150 հազար դրամի) չափով։