Կդադարեցվի երթեւեկությունը

09/11/2007

Երեւանի Մ.Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց խաչմերուկում տրանսպորտային հանգույցի եւ ստորգետնյա հետիոտնային անցումի, «Բարեկամություն» հրապարակում տրանսպորտային հանգույցի շինարարական աշխատանքների ընթացքում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով մինչեւ նոյեմբերի 30-ը կդադարեցվի երթեւեկությունը Օրբելի եղբայրների փողոց-Մ.Բաղրամյան պողոտա խաչմերուկում: Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ նշված ժամանակահատվածում Մ. Բաղրամյան պողոտայից դեպի «Բարեկամություն» հրապարակ ուղղությամբ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կկազմակերպվի Լեռ Կամսարի փողոցով, ժամանակավորապես սահմանելով միակողմ երթեւեկություն դեպի Սոսեի փողոց ուղղությամբ: Դեպի Ազատության հրապարակ ուղղությամբ տրանսպորտային միջոցները կերթեւեկեն Գյուլբենկյան փողոցով, Մ.Բաղրամյան 2-րդ անցումով՝ դեպի Մ.Բաղրամյան պողոտա, Գյուլբենկյան փողոցում եւ Մ. Բաղրամյան 2-րդ անցումում սահմանելով միակողմ երթեւեկություն` Գյուլբենկյան-Գուլակյան խաչմերուկից մինչեւ Բաղրամյան պողոտա: