Անցյալ շաբաթ գնելով մի քանի թերթեր հրատարակող «Զարուհի» հրատարակչական տան արժեթղթերի 25 տոկոսի կառավարման իրավունքը, «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծես թե չի ցանկանում սահմանափակվել ձեռք բերածով: Ըստ ՆԺ-ին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրի՝ վերջին օրերին Ա.Կարապետյանը սկսել է ակտիվ բանակցություններ վարել նաեւ հայաստանյան առաջատար տպագիր եւ էլեկտրոնային լրատվական միջոցների ղեկավարների հետ` այդ լրատվամիջոցները կա՛մ ամբողջովին, կա՛մ դրանց արժեթղթերի գոնե մի մասը գնելու շուրջ: Ընդ որում, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը գնում է նաեւ հայաստանյան հեռուստակայաններից մեկի մասին: