Երեկ երեկոյան հիվանդանոցում մահացել է մոտ 20 օր առաջ Երեւանում հարձակման ենթարկված 90-ամյա ամերիկահայ նկարիչ եւ կոլեկցիոներ Մարկոս Գրիգորյանը: Վերջինս հայտնի էր նաեւ նրանով, որ բազմաթիվ արժեքավոր գործեր է նվիրել Հայաստանի մի շարք թանգարանների եւ վերջին անգամ էլ եզակի հավաքածու էր բերել Միջին Արեւելքի թանգարանի համար: Հիշեցնենք, որ Մարկոս Գրիգորյանը օգոստոսի սկզբին հարձակման էր ենթարկվել երկու անհայտ անձանց կողմից, որոնք առեւանգել էին նրա մոտ եղած գումարը, բանկային քարտերը եւ ԱՄՆ մեկնելու տոմսը: