Պլյուս մեկ նիշ

25/08/2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հաստատել է ՀՀ համարագրման պլանը: Ըստ այդմ` նախատեսվում է, որ Երեւանի հեռախոսահամարները 6-անիշ թվից պետք է անցում կատարեն 7-անիշ թվի, իսկ Գյումրի եւ Վանաձոր քաղաքները` 5-անիշ թվից` 6-անիշի: Փոփոխությունը պայմանավորված է շուկայի ազատականացմամբ, նոր օպերատորների հնարավոր մուտքով: Մասնավորապես, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում, որտեղ բնակչության թվաքանակը հասնում է 100 հազարի, 5-անիշ թվերի ռեսուրսների բաշխվածությունը չի բավարարում առկա պահանջարկը: Նախատեսվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: Սակայն, ըստ «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հայկ Ֆարամազյանի, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում իրականացվող ցանցի վերակառուցման աշխատանքները հնարավորություն կտան անցումը կատարել միայն 2008թ. վերջին: Հանձնաժողովի որոշմամբ` այս քաղաքներում 6-անիշ թվերին անցումը կկատարվի մինչեւ 2008թ. օգոստոս ամիսը: