հասարակություն

Հալչող սառույցներ, տաք քննարկումներ

22.06.2007

Գերմանիայում «Մեծ ութնյակի» երկրների վերջին հանդիպման ժամանակ օրակարգային հարցերից էր Երկիր մոլորակի գլոբալ տաքացման խնդիրը: Աշխարհի հզորներն անհանգստանալու առիթ ունեն եւ թեպետ այս պրոցեսի կարգավորման համար զգալի միջոցներ են հատկացնում, սակայն UNEP-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքները մարդկությանը լուրջ մտորելու տեղիք են տալիս: «Երկրագնդի գլոբալ տաքացման արդյունքում սկսել են հալվել Անտարկտիդայի եւ Գրենլանդիայի դարավոր սառցածածկույթները, որտեղ պահպանվում …

կարդալ ավելին

Ի՞նչ երաժշտություն են նախընտրում տաքսու վարորդները

22.06.2007

Շարունակելով տաքսու վարորդների հետ զրույցների շարքը, մենք այս անգամ կներկայացնենք, թե վարորդներն ի՞նչ երաժշտություն են լսում: Վարորդների երաժշտական ճաշակն առանձնապես աչքի չի ընկնում բազմազանությամբ, քանի որ նրանցից շատերը թվարկեցին հետեւյալ երգիչների անունները` Սպիտակցի Հայկո, Արմենչիկ, Արազ, Թաթուլ: «Հայկական էստրադայի շեդեւրները մոռացվեցին» Վարորդ Սուրենն, ի տարբերություն մյուս վարորդների՝ նախընտրում է հայկական էստրադան. «Օրինակ, էն օրը «Երկու …

կարդալ ավելին

Թանկարժեք ռեսուրս. ջրի համար մրցակցությունը վնաս է հասցնում բերրի դաշտավայրին

22.06.2007

Արարատյան դաշտավայրում վերջին տարիներին ձկնաբուծության նպատակով հորված արտեզյան ջրերի չարաշահման հետեւանքով, մի կողմից` անջրդի է մնացել վարելահողերի մի մասը, մյուս կողմից` այդ ջրերը, լցվելով դրենաժային համակարգ (արհեստական ջրանցք ավելորդ ջրերը դուրս հանելու համար), խանգարում են դրենաժների աշխատանքը, որի հետեւանքով կրկին բարձրանում է մակերեսային գրունտային ջրերի մակարդակը, ճահճանում եւ աղակալվում են վարելահողերի այլ հատվածներ: Արարատյան դաշտի …

կարդալ ավելին

Ազգային փոքրամասնություններ. լեհեր

22.06.2007

2001թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում բնակվել է ընդամենը 97 լեհ: «Պոլոնիա» հասարակական կազմակերպությունում (հ/կ), որն անցած տարի նշել է իր գործունեության տասնամյակը, ներկայումս անդամագրված են մոտ 300 հոգի, որոնցից միայն 67-ն են առաջին սերնդի լեհեր: «Պոլոնիայում» ընդգրկված են ինչպես լեհեր, այնպես էլ հայեր, ազգամիջյան ամուսնությունների հետեւանքով խառն էթնիկ կազմով ընտանիքներում մեծացած կրկնակի էթնիկ ինքնագիտակցությամբ մարդիկ: Հ/կ …

կարդալ ավելին

Որտե՞ղ ամուսնանալ. եկեղեցո՞ւմ, թե՞ ԶԱԳՍ-ում

20.06.2007

Այս տարի ընդունված «ՀՀ եւ Հայաստանյայց Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որը կարգավորում է ՀՀ-ի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները, այն հազվագյուտ օրենքներից է, որ հասարակության տարբեր խավերի շրջանում բուռն քննարկումների առիթ հանդիսացավ: Մասնավորապես, Հայաստանում գրանցված այլ կրոնական ուղղություններն այն որակեցին Առաքելական եկեղեցու դերի արհեստական բարձրացում եւ խտրական վերաբերմունքի արտահայտություն: Իհարկե, դրանք ընդամենը …

կարդալ ավելին

Անդրադարձ Երեւանի հասարակական տրանսպորտի խնդիրներին

20.06.2007

Ինչպես հասարակական կյանքի մի շարք այլ ոլորտներում, այստեղ եւս քննարկումների մեջ դրության իրական պատկերացման հետ ամբողջովին խառնվել են սուբյեկտիվ, ճշմարտությունից հեռու ստերեոտիպային մոտեցումները։ Արդյունքում այնպիսի շիլաշփոթ է ստեղծվել հասարակական կարծիքի ձեւավորման ոլորտում, որ նույնիսկ, երբ նոր, փայլուն, մաքուր, ազատ ավտոբուսում նստած ուղեւորին հարցնում ես հասարակական տրանսպորտի գործունեության մասին, սկսում է ակտիվորեն դժգոհել։ Սա մեր իրականությունն …

կարդալ ավելին

Աննախադեպ աշխատանքներ են սպասվում

20.06.2007

Քաղաքապետարանում կայացած ճեպազրույցի երեկվա հյուրը` քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի գործառույթները համակարգող քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանը ներկայացրեց մայրաքաղաքի քաղաքաշինական ոլորտում իրականացվող աշխատանքները: Անդրադառնալով Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության կողմից մայրաքաղաքում իրականացվող աշխատանքներին` նա մասնավորապես նշեց, որ վերոնշյալ վարչությունը փաստաթղթաշրջանառության առումով ամենամեծն է` մոտ 6.131 դիմում, եւ գրություն է արձանագրվել այս տարվա կտրվածքով: «Դրանք են` ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը, …

կարդալ ավելին

Երկյուղում ենք, բայց ոսկե հորթից

17.06.2007

– Սրբազան, ամեն անգամ, երբ ՀՀ նախագահը պատարագներին ներկայանում է վերջին րոպեին, երբ չի համբուրում կաթողիկոսի պարզած խաչը կամ չի խաչակնքվում, հասարակությունը կարծես համակվում է երկրում տեղի ունեցող բացասական երեւույթները կապել նաեւ Ռոբերտ Քոչարյանի աթեիզմի հետ: Ըստ Ձեզ` երկրի առաջին դեմքի աթեիստ լինելը հասարակության արժեքային համակարգի ձեւավորման առումով լո՞ւրջ գործոն է: – Մարդու կրոնական հայացքների, …

կարդալ ավելին

«Իմ երեխան է, ինչ կուզեմ՝ կանեմ»

17.06.2007

«Մենք մեր մանկությունից ենք գալիս» արտահայտությունն արտացոլում է անձի մանկական հիշողությունների եւ վաղ տարիքում` մինչեւ 6 տարեկանն ունեցած հոգեկան ապրումների կարեւորությունը: Հայերն աչքի են ընկնում երեխապաշտության «համախտանիշով», ինչը երբեմն ծայրահեղ դրսեւորումներ է ստանում: Երեխային ընկալելով սեփականություն, շատ հաճախ ծնողները նրան վերաբերվում են խիստ կամայականորեն: Երեխաները դառնում են նաեւ ամուսինների կոնֆլիկտային հարաբերությունների զոհը: Օրեր առաջ փողոցում …

կարդալ ավելին

Մեզ ձեր արշինով մի չափեք

17.06.2007

Սովետական Հայաստանի քաղաքացուն մինչ օրս էլ անհասկանալի է, թե ինչու են ամերիկյան երկնաքերների համար գրված օրենքները կապում երեւանյան մաշված բնակֆոնդի գլխին: «Կոնդոմինիումի մասին օրենքը» Հայաստանում կյանքի կոչելու համար ՀԲ-ն քիչ միջոցներ չի ծախսել: Այսօր արդեն կարելի է ասել, որ միջոցները չեն արդարացրել արդյունքը, եւ այս օրենքը կորցրել է իր նախնական իմաստը` հարմարվելով տեղական պայմաններին: Արդեն …

կարդալ ավելին

«Ժողովների ժամանակ հոգսերից թեթեւանում ենք»,- ասում է հավատացյալ Էմմա տատը

17.06.2007

Քաղաքի կենտրոնից դեպի «ՏԷՑ-ի կռուգի» խորքերը (Արցախի 4-րդ նրբանցք) տանող միակ փոխադրամիջոցը 38 համարի երթուղային տաքսին է: Վարորդներն այդ տարածքի բոլոր բնակիչների կենսագրություններն անգիր գիտեն, իսկ անծանոթի այցելությունն այդ տարածք նրանց համար անակնկալ է լինում: Զարմանքով հարցնում են. «Ի՞նչ եք կորցրել էս կողմերում»: Ասում եմ` «Նյութ եմ պատրաստում»: «Էդ ի՞նչ բան ա, որ սրանցով հետաքրքրվել …

կարդալ ավելին

Նախաինսուլտային վիճակո՞ւմ է

15.06.2007

Արարատի մարզի 1-ին ատյանի դատարանում երեկ պետք է շարունակվեր ԱԺ նախկին պատգամավոր «Հակոբ Հակոբյան եւ մյուսներ» քր.գործի դատավարությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Հակոբյանի փաստաբանը միջնորդել էր դատը հետաձգել, քանի որ իր պաշտպանյալ Հակոբ Հակոբյանը գտնվում է նախաինսուլտային վիճակում եւ բուժում է ստանում Երեւանի հիվանդանոցում: Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ, նիստը նախագահող Գագիկ …

կարդալ ավելին

Թրաֆիքինգի տարանցիկ երկի՞ր ենք

15.06.2007

Արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանն անընդմեջ տեղ է զբաղեցնում ԱՄՆ Պետդեպարտամենտի` թրաֆիքինգի տեսակետից վտանգ ներկայացնող եւ վերահսկման ենթակա երկրների ցուցակի երկրորդ` միջին խմբում: Ըստ Պետդեպարտամենտի 2006թ. զեկույցի, Հայաստանը ոչ միայն թրաֆիքինգի աղբյուր է, այլ նվազ չափով նաեւ տարանցիկ երկիր, որտեղից սեռական շահագործման նպատակով՝ կանանց եւ աղջիկների են տեղափոխում Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա: Զեկույցում …

կարդալ ավելին

Որտե՞ղ են ապրում հայերը

15.06.2007

Այս հարցին դժվար է միանշանակ պատասխան տալ: Կարելի է այսպես պատասխանել` «Ուր ասես»: Մի կողմից` կարելի է ասել, որ ճակատագիրն է հայերին սփռել աշխարհով մեկ, բայց մյուս կողմից դժվար է միայն ճակատագրին մեղադրելը։ Հայերը, առհասարակ, սիրում են ապրել օտար ափերում: Եվ, դրսում ապրելով, նրանք հայկական թաղամասեր, փողոցներ են անվանակոչում: Հայերին, սակայն, դժվար է հասկանալ, ճիշտ …

կարդալ ավելին

Հայաստանում թունաքիմիկատների կուտակումներ կան

15.06.2007

ՀՀ Բնապահպանության նախարարության տվյալներով` Հայաստանում կա 500 տոննա հողում թաղված թունաքիմիկատ եւ 18 հազ. տոննա թույներ պարունակող յուղեր, որոնք պետք է ոչնչացվեն: 18.000-ից 16.000-ը էներգետիկ ոլորտում է, 2000-ը` արդյունաբերության: Հայաստանում չկան թույների ոչնչացման գործարաններ կամ մեխանիզմներ: 1980-ական թվականներին Խորհրդային Միությունում արգելվեց գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ պայքարելու նպատակով օգտագործել թունաքիմիկատներ, քանի որ դրանք վտանգավոր են մարդու …

կարդալ ավելին

«Աստված ինձ նկարել-պրծել ա»

15.06.2007

72-ամյա Արեւհատ տատիկը կամակոր երեխայի պես հոգնած քայլերով այս ու այն կողմ է գնում ու «նվնվալով» անիծում ինքն իրեն. «Ինչի՞ չեմ մեռնում, ախր ես ինչի՞ չեմ մեռնում, ասա՛, քեզ եմ հարցնում: Ես ինչի՞ պիտի էս տարիքիս էսքան տանջվեմ, կարայի, չէ՞, ուրիշների պես ես էլ մեռնել: Մեռնեմ, մեռնեմ, պրծնեմ»,- լաց լինելով ասում է ծայրաստիճան հուսահատության մեջ …

կարդալ ավելին

«Հիմա մարդիկ շատ անշնորհք են դարձել»

15.06.2007

Ընդհանրապես տաքսիների վարորդները սիրում են ուղեւորների հետ դեսից- դենից խոսել եւ շատ դեպքերում շոյվում են այն ուղեւորների վերաբերմունքից, ովքեր չեն խուսափում լսել իրենց: Ամբողջ օրվա ընթացքում մարդկանց հետ շփումներից` հազար ու մի ինֆորմացիա են ստանում: «Ջահելությունը գիշերներն այլասերված կյանքով ա ապրում» Վարորդ Սամվելը թեեւ ընդհանրապես թերթ չի կարդում (ասում է` թերթերը սուտ բաներ են գրում), …

կարդալ ավելին

Ունի՞, արդյոք, Հայաստանը հեռանկար

15.06.2007

Այն մասին, որ Հարավային Կովկասը` որպես տարածաշրջան, արհեստական միավոր է, որի անդամ երկրներն ունեն տարբեր (իսկ երբեմն էլ` հակադիր) շահեր եւ մղումներ, այսօր խոսում են շատերը։ Արդյոք այն կամրապնդվի՞ ուրիշ երկրների ներգրավման կամ ավելի ընդարձակ միավորման մաս կազմելու հաշվին, թե՞ պարզապես կքայքայվի կենտրոնախույս մղումների պատճառով` դժվար է կանխատեսել։ Ակներեւ է, սակայն, որ առայժմ այս տարածաշրջանը, …

կարդալ ավելին

Իրաքահայերը հիասթափված են

15.06.2007

Բարսեղ Համբարձումյանի բազմանդամ ընտանիքը երկու տարի առաջ է Իրաքից եկել Հայաստան: 1,5 տարի ապրել են Երեւանի Ավան թաղամասում, սակայն ամսական 180 դոլար տան վարձը շռայլություն է եղել մեծ ընտանիքի համար, եւ նրանք տեղափոխվել են Էջմիածին: Այստեղ տան համար վճարում են 50 դոլար: Հինգ երեխա ունեն, հինգն էլ` դպրոցական: 16-ամյա Մասիսը լեզվական դժվարության պատճառով հաճախակի է …

կարդալ ավելին

Հայրենասիրությունը, համարակալված դռներն ու «սեմուշկի» պես մահացող փախստականները

13.06.2007

«Տէցի կրուգի» հարակից տարածքում, ուր անթիվ կիսաքանդ գործարաններ կան` շինաղբի ու ամայության մեջ մի քանի բնակելի ավերակ շինություններ են նշմարվում: Դրսից միայն շենքերի կաղապարն է երեւում, իսկ ներսում սաստիկ մութ է: Տեղի բնակիչները Փախստականների հանրակացարանն անվանում են ծերանոց. «Ծերանոց չի, բայց մտե՛ք, էդ մարդկանց վիճակը տեսե՛ք ու կհասկանաք, որ ծերանոցը փառք ա»,- ասում է բնակիչներից …

կարդալ ավելին