հասարակություն

Երեխայի առք ու վաճառք

30.05.2007

ՀՀ Գլխավոր դատախազության ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դատախազության Քննչական վարչությունում ավարտվել է երեխայի առք ու վաճառքի եւ պաշտոնական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ըստ այդմ, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պատասխանատու բժիշկ Մհեր Ենգիբարյանը, Եկատերինա Առուստամյանի եւ Անահիտ Պետրոսյանի օժանդակությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել …

կարդալ ավելին

Դարձյալ Գաֆեսճյանը

30.05.2007

Մատենադարանի ու ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի հին ձեռագրերի «Հիլլ» գրադարան-թանգարանի միջեւ ստորագրվել է պայմանագիր, ըստ որի` ամերիկյան կողմը պարտավորվում է թվանշայնացնել ձեռագրերն ու Մատենադարանի հետ համատեղ տնօրինել ձեռագրերի հավաքածուի հետագա ճակատագիրն ու գործածումը: Այդ պայմանագիրը շատ նման է «Հայֆիլմ» կինոստուդիայի սեփականաշնորհման պայմանագրին: Գրեթե նույն շտապողականությամբ են գործում։ Հոդվածը պատրաստելիս պարզվեց, որ շատերի համար գաղտնիք չէ, որ …

կարդալ ավելին

Անմեղ մեղավորները

30.05.2007

«ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը ասուլիս էր հրավիրել, ասելու համար, որ 65%-ով ներում է ինտերնետով ակամա միջազգային զանգեր կատարած քաղաքացիների պարտքը: Մնացած 35 %-ը վճարելու են բաժանորդները` 3 տարվա ընթացքում: Արդեն երկրորդ տարին է, ինչ բնակարաններից հեռախոսագծով ինտերնետին միացող բնակիչները չտիրապետելով համակարգչից օգտվելու տեխնիկային՝ ընկնում են միջազգային ինչ-ինչ խաբեբաների ցանցը: Համակարգչի էկրանին հայտնված պատուհանի հարցը …

կարդալ ավելին

«Կյանքի իմաստ» չփնտրող հասարակությունը

30.05.2007

Օրերս «Կուլտուրա» հեռուստաընկերությունը ցուցադրում էր, թե ինչպես իտալական մի փոքրիկ քաղաքում, կենտրոնի ամենամեծ դահլիճում, օրը ցերեկով հավաքվել էին հազարավոր մարդիկ: Դա հանդիպում չէր «Եվրատեսիլում», ասենք, 7-րդ տեղը զբաղեցրած իտալացի մասնակցի կամ շոու-բիզնեսի ինչ-որ մի աստղի հետ: Մարդիկ տոմսեր էին գնել եւ գնում էին դասախոսություն լսելու: Դասախոսության թեման բնավ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմները եւ …

կարդալ ավելին

Մահացու աշխատաոճ

30.05.2007

Եղբոր` Լեւոն Գուլյանի մահը սգացող Լիլիթ Գուլյանն ասել է լրագրողներին. «Եթե այս գործը չբացահայտվի, բոլորս վտանգի տակ ենք, ամեն վայրկյան կարող են ձեր եղբորը տանել ու տալ աճյունը: Ես եղբորս էլ չեմ վերադարձնի, բայց ուզում եմ, որ որեւէ մեկին այս վիշտը չկպչի, թող եղբայրս վերջինը լինի»: Մայիսի 12-ին Լեւոն Գուլյանի մահը մեծացնում է ուշադրությունը վերջին …

կարդալ ավելին

«Երեւան ջուրը» փորձում է թափանցիկ աշխատել

30.05.2007

«Երեւան ջուր» ընկերությունը երեկ լրագրողներին եւ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրել էր` ցուցադրելու իր նոր գնած սարքավորումներն ու Կոմիտասի պողոտայում կատարվող աշխատանքները: Նոր գնած սարքավորումները ցույց տալու համար ընկերությունն ընտրել էր Մամիկոնյանց փողոցի այն հատվածը, որտեղ ջրամատակարարման խողովակի վթարի վերականգնման աշխատանքներ էին կատարվում: Այդ սարքավորումները շարել էին փոսից մի քիչ հեռու եւ բացատրում …

կարդալ ավելին

Ստիպում են համազգեստ հագնել

30.05.2007

Արմավիրի մարզի Գայ գյուղի դպրոցի մի քանի ծնողներ ահազանգել էին, որ գյուղի դպրոցում երեխաներին պարտադրել են սեպտեմբերի 1-ից համազգեստով ներկայանալ, այլապես արգելելու են ընդհանրապես մուտք գործել հանրակրթական օջախ: Մեր տեղեկություններով` ներկա դրությամբ դպրոցական մեկ համազգեստի համար ծնողներից գանձվում է 15 հազարական դրամ: Արմավիրի մարզպետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի ասելով, մանկխորհուրդների եւ ծնողական ժողովների արդյունքում` …

կարդալ ավելին

Անիշխանությունը բոլորին է զզվեցրել

30.05.2007

Շարունակելով տաքսու վարորդների հետ ունեցած զրույցների մեր շարքը՝ ներկայացնում ենք նրանց կարծիքը հետընտրական շրջանի մասին: Վարորդներից ոմանք «Իմպիչմենտի» կազմակերպած հանրահավաքների ակտիվիստներից են եւ կարծում են, որ մենք դեռեւս չենք թեւակոխել հետընտրական փուլ, քանի որ իսկական ընտրությունները դեռ նոր պետք է տեղի ունենան: Իշխանափոխություն եմ պահանջելու Վարորդ Կարենն ասում է. «Էն, ինչ որ կատարվեց ընտրատեղամասերում, շատ …

կարդալ ավելին

Թմրանյութ օգտագործում են դպրոցից

30.05.2007

1998-ին քարոզիչ Պետրոս Հաջյանը հիմնադրեց «Հայ-ամերիկյան քրիստոնեական տունը»: Այն կալանավորների վերաինտեգրման յուրահատուկ մի կենտրոն է: Մեր այցելության օրը կենտրոնում կար տասնչորս մարդ, նրանցից միայն մեկն էր մեքսիկացի, մնացածները հայեր էին: «1993-ից սկսեցի այցելել բանտեր, չէի էլ մտածում այնտեղ հայերի հանդիպել: Մի այցելության ժամանակ իմացա, որ հայ կա, հետը խոսեցի, նա ասաց՝ էլի հայեր կան: Մի …

կարդալ ավելին

Ձրի պանիր միայն թակարդում է լինում

30.05.2007

«Արմենիան դեյթաքոմ քամփնի» ADC հայ-նորվեգական կազմակերպությունը մայրաքաղաքում եւ նրա արվարձաններում առաջարկում է արագագործ եւ էժան ինտերնետ կապուղիներ»,- տեղեկանում ենք ADC-ի կայքից: Այս խոստումն այնքան էլ անիրագործելի չէ եւ իրարանցում է առաջացրել տեղի ինտերնետ պրովայդերների շարքերում: ADC-ն ինտերնետի համար անգամ «ԱրմենՏելից» էլ ցածր գին է առաջարկում: Այս գնի «վերծանման» ճանապարհին լսեցինք տարբեր մեկնաբանություններ: ADC-ն նոր բաժանորդներ …

կարդալ ավելին

«Էնքան եմ հոգնել կյանքից ուժըս, ուժըս …»,- ասում է միայնակ թոշակառուն

30.05.2007

Կիսափուլ աստիճաններին հարմար տեղավորված ծեր կինը ձեռնափայտով հողի վրա նյարդային գծեր է քաշում: Հայացքի մեջ սառել է անորոշությունն, ու մտքերով հասել է չգիտեմ ուր: Աղմկոտ նստում եմ կողքին, որ ներկայությանս ուշադրություն դարձնի: Ասում եմ` «Բարեւ… ո՞նց ես»: Մի քիչ շփոթված, մի քիչ էլ շոյված՝ պատասխանում է. «Ո՞նց պիտի լինեմ, այ սենց օրերս ձգում եմ: Կյանքը …

կարդալ ավելին

Ազգային փոքրամասնություններ. գերմանացիներ

30.05.2007

Աստվածաշնչյան Արարատ լեռան մասին երազողները Երբ ժամանակին Ադրբեջանական ԽՍՀ Շամխորի շրջանի հայաբնակ տարածքների բնակչությունն իրենց շրջանը պարզապես անվանում էր «Լեմս», այսինքն՝ գերմանացիների քաղաք, կարծում էի, որ խոսքը Երկրորդ աշխարհամարտից հետո գերեվարված գերմանացիների մասին է: (Շամխորն, իրոք, աչքի էր ընկնում իր քաղաքաշինական գեղեցիկ, ոչ մուսուլմանական նկարագրով, այնտեղ փողոցներն ու տները հավասար հեռավորության վրա էին, ծառերով շրջապատված, …

կարդալ ավելին

Տեղի ունեցավ Լեւոն Գուլյանի հուղարկավորությունը

30.05.2007

Երեկ տեղի է ունեցել մայիսի 12-ին Ոստիկանության շենքում վիճահարույց հանգամանքներում մահացած Լեւոն Գուլյանի հուղարկավորության արարողությունը: Գուլյանի հարազատները չեն ընդունում Ոստիկանության վարկածը, թե որպես վկա Ոստիկանություն եկած Լեւոնն ինքնասպանություն է գործել: Նրանք հայտարարել էին, որ հողին չեն հանձնի աճյունը, քանի դեռ անկախ փորձագետների մասնակցությամբ չեն պարզվել Լ. Գուլյանի մահված իրական պատճառները: «Ի պաշտպանություն Լեւոն Գուլյանի» նախաձեռնող …

կարդալ ավելին

Ի՞նչ արժե Հայաստանում հանգստանալը

30.05.2007

Զբոսաշրջության սեզոնը Հայաստանում արդեն բացվել է, եւ Երեւանի կենտրոնական փողոցներում հաճախ կարելի է հանդիպել կարճ շալվարներով ու ուսապարկերով օտարերկրացիների: Թեպետ զբոսաշրջությունը, որպես կանոն, սեզոն չունի, տարվա յուրաքանչյուր եղանակ իր հետաքրքրություններն ունի, սակայն տուրիստների հիմնական ակտիվությունը սկսվում է ամառնամուտին: Դա վերաբերում է նաեւ մեր երկրին: Հայաստանը տարվա բոլոր եղանակներին զբոսաշրջիկներին կարող է առաջարկել Գառնին, Գեղարդը, Ծաղկաձորը, …

կարդալ ավելին

«Եթե թույնի ճար անեի՝ կխմեի, որ մեռնեի»

30.05.2007

80-ամյա Ռոզա Հակոբջանյանի` հանրակացարանում գտնվող բանտախցի նման սենյակն աննկարագրելի ճնշող է: Պատերին փակցված հանգուցյալների կշտամբող հայացքները նայում են ուղիղ սենյակ մտնողի աչքերին: Ամենուր մահացածների նկարներ են. դրանք Ռոզա տատիկի ամենաթանկ բաներն են այս սենյակում: Միայնակ ծեր կինն ապրում է իր հանգուցյալ հարազատների նկարների հետ խոսելով, լաց լինելով ու անցյալի հիշողություններով: Ամեն օր վերակենդանացնում է նկարում …

կարդալ ավելին

Էլի միտինգ էին անում

30.05.2007

Երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղից Երեւան ժամանած թվով 100-150 բնակիչներ: Գարնան արեւից սեւացած դեմքերով գյուղացիները գանգատվում էին, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով հայտնվել են անելանելի վիճակում: «Մինչեւ այսօր աշնանը ցանված հացահատիկը չի ջրվել, եթե երկու օր էլ այսպես շարունակվի, ոչ ոք բերք չի վերցնի, որովհետեւ ջերմաստիճանը բարձրացել է …

կարդալ ավելին

«Վախենում ենք երկրորդ երեխան ունենալ»,- ասում են երիտասարդ ամուսինները

30.05.2007

Վարդաշենի հանրակացարանում նյութ պատրաստելիս մոտենում է մի երիտասարդ ու հուսահատված ձայնով հարցնում. «Եթե ձեզ խնդրեմ` մի օր էլ մեր տուն կբարձրանա՞ք»: Հարցնում եմ` «Ինչ-որ բա՞ն է պատահել»: «Մեր վիճակը շատ վատ ա: Ուզում եմ մեր մասին թերթում գրեք»,- ասում է նա ու ամոթից կարմրում: Նրա դեմքից հասկանում եմ, որ մինչեւ մեզ դիմելը կեսմարդ է դարձել: …

կարդալ ավելին

Արաքսը վարարել է

17.05.2007

Մեղրիի տարածաշրջանում հորդառատ անձրեւների պատճառով հունից դուրս է եկել Արաքս գետը: Վերջինիս հունը բարձրացել է մոտ 80 սմ-ով, ինչի հետեւանքով Մեղրի քաղաքի եւ հարակից տարածքների ոռոգման համար օգտագործվող ջրամղիչ պոմպերը` Ալվանք, Շվանիձոր եւ Արաքս 1, ծածկվել են ջրով: Հասցրել են հանել միայն Ալվանքի եւ Արաքս 1 պոմպերի շարժիչները, իսկ Շվանիձորինը մնացել է ջրի տակ: Մոտ …

կարդալ ավելին

«Բոինգ» է գնել

17.05.2007

Մայիսի 15-ի Երեւան-Օդեսա-Երեւան չվերթն «Արմավիա» ավիաընկերությունն առաջին անգամ իրականացրել է «Բոինգ-737300» (126 տեղանոց) օդանավով: Ընկերության ավիապարկը «Բոինգով» համալրվել է մայիսի 14-ին: Նկատենք, որ նոր ինքնաթիռներ գնելիս «Արմավիան» այլեւս շքեղ միջոցառումներ չի կազմակերպում:

կարդալ ավելին

Խորհրդարանական ընտրություններն անցան …

17.05.2007

Տաքսու վարորդներից շատերը դեռ չեն կողմնորոշվել` մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունները հաղթահարել ենք պատվո՞վ, թե՞, այնուամենայնիվ, այս ընտրությունները նույնպես անցան կեղծիքներով: Ոմանց այդ օրվա իրադարձությունները խիստ հիասթափեցրել են, իսկ որոշ վարորդների կարծիքով` ընտրություններն անցել են բաց եւ թափանցիկ: «Պտիչկեքով փողեր աշխատեցին» Վարորդ Ռոբերտն ասում է. «Մայիսի 12-ին ես վերջնականապես համոզվեցի, որ հայ ազգը, հայ մարդը …

կարդալ ավելին