Երեկ շատ երեւանցիներ, ՀՀ մարզերից ժամանածներ, մայրաքաղաքի հյուրեր այցելեցին Պանթեոն՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: «Նա մեր պատմության համար դարձավ որպես բացված էջ մեր եւ գալիք սերունդների ընթերցանության համար, ու մենք հարգանքի պարտականություն ունենք այս շիրիմի հանդեպ: Նա եղավ եւ՛ ղեկավար, եւ՛ ուսուցիչ ու պատգամ թողեց իրենից հետո եկողներին: Մենք այսօր հավաքվել եւ մեր խոնարհումն ենք բերում նրա հիշատակին ու անվանը»,- ասել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: