Այս օրերին հեռուստատեսային ամբողջ եթերը ողողված է նախընտրական գովազդներով, եւ հասարակությունն ակտիվորեն քննարկում է ընտրությունների թեման: Տաքսու վարորդները նույնպես փորձում են գնահատական տալ նախընտրական իրադարձություններին: Իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ են: Մեր այս հարցին վարորդները, որպես կանոն, հարցով էին պատասխանում. «Իսկ դուք ո՞ր կուսակցությունից եք»: «Էս ընտրությունները մարազմատիկ են լինելու» Վարորդ Ռուբենը վստահեցնում է, որ …
կարդալ ավելինՈւղիղ մեկ ամիս առաջ՝ մարտի 18-ի «168 Ժամ» թերթի «Ես վախենում եմ, ցուրտ ա» վերնագրով հրապարակումը պատմում էր այն մասին, որ Լուսինե Կեինյանն իր 4 երեխաներին կերակրելու հարցում որպես մայր այլեւս անզոր է: Նրա անչափահաս երեխաները կապտել էին ցրտից ու, երբ հարցրեցի, թե ինչո՞վ է երեխաներին խնամում, նա պատասխանեց. «Բայց կարողանո՞ւմ եմ երեխա մեծացնել, արդեն …
կարդալ ավելին53-ամյա Սիմելա Կեռասովան ազգությամբ հույն է, ով ծնվել ու ապրում է Հայաստանում: Նրա ամուսինը հայ է` Արեւմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքից: Տիկին Սիմելայի 2 աղջիկների անձնագրերում ազգային պատկանելության տողի տակ նշված է՝ «հույն»: Սա ինքնակամ որոշման արդյունք է, ոչ պարտադրանք, սակայն ոչ Սիմելան, ոչ էլ նրա 2 աղջիկները երբեք չեն մտածել Հայաստանը լքելու մասին: «Հայրս 1938թ. …
կարդալ ավելինՄեզանից շատերը երբեւիցե, թեկուզեւ մտովի, որոշած կլինեն փնտրել ու գտնել իրենց անհայտ կորած ընկերոջը, հարազատին, որի մասին երկար տարիներ տեղեկություններ չունեն: Իսկ դրա համար կան որոնման ծառայություններ: Հայաստանում այս ենթակառուցվածքը լիովին ձեւավորված չէ` ոչ պետական, ոչ էլ հասարակական հատվածում: Մասնագետների դիտարկմամբ, Հայաստանում գործող եզակի որոնման ծառայությունների անարդյունավետությունը բացատրվում է ֆինանսական սուղ միջոցներով: Թերեւս կարելի է …
կարդալ ավելինԱլինա Ֆիդանյանի հայացքի խստությունն անմիջապես վերածվում է հոգնածության, երբ սկսում է պատմել իր մենակության ու խնդիրների մասին: Ասում է, որ ինքը պարտավոր է խիստ եւ ուժեղ մայր լինել, այլապես չի կարող երեք երեխաներին ինչպես հարկն է դաստիարակել: «Էլ չեմ կարողանում»,- ասում է նա ու, երբ երեխաների մասին հարցնում եմ` հուզմունքից աչքերն անմիջապես լցնում է: Գեւորգը, …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետարանի երեկվա հերթական ճեպազրույցին Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը ներկայացան ճարտարապետական հատուկ նյութերով: «Կենտրոնը պետք է բեռնաթափել եւ ստեղծել նոր, փոքր քաղաք: Կստեղծվի նոր կենտրոն, որը նախատեսված է Պասկեւիչի (Գինու գործարանի ետնամասում) բլուրին հարող տարածքում կառուցել»,- հայտարարեց Ս. Դանիելյանը: Այնպես էին խոսում, կարծես հայտնագործություն են արել, այն դեպքում, …
կարդալ ավելինԵրեկ 69-ամյա հասակում վախճանվեց լուսանկարիչ, «Ֆոտոլուր» գործակալության տնօրեն Հերբերտ Բաղդասարյանը: Մարդ, ով տարիներ շարունակ մեծ սիրով ու նվիրումով կատարել է իր կյանքի գործը, լուսանկարել ու լուսանկարներով ամբողջացրել է Հայաստանի պատմությունը: Հերբերտ Բաղդասարյանը հիանալի մարդ էր. մեծ պրոֆեսիոնալ ու խստապահանջ քաղաքացի, սիրում էր գեղեցիկն ու գնահատում ազնվությունը: Նա այն մարդկանցից էր, ում կարելի է վիթխարի դարաշրջանից …
կարդալ ավելինԳայանե Ադիբեկյանի ամեն օրվա լույսը բացվում է՝ իր հետ բերելով նոր փորձություններ ու դժվարություններ: Արդեն երեք ամիս է, ինչ նա երեկոյան ժամերից սկսած՝ անքուն սպասում է լուսաբացին, որովհետեւ էլեկտրականությունից զրկված է: 45-ամյա այս կինը հասկանում է, որ էլեկտրիկն իրավունք չունի 49.000 դրամ պարտք ունեցող բաժանորդի լույսը միացնել: Հասկանում է նաեւ, որ իր ծանր վիճակի համար …
կարդալ ավելինԴեղերի քարոզիչները 2007թ. մարտին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի Առողջապահության վարչության կողմից բանավոր նախազգուշացում է արվել մայրաքաղաքի պոլիկլինիկաների բուժանձնակազմին` աշխատանքային ժամերին չընդունել որեւէ դեղորայքային ընկերության ներկայացուցչի: Ըստ Երեւանի գլխավոր դեղագետ Հովհաննես Մարտիրոսյանի, քաղաքապետարանի միջամտությունը տեղին էր` անտեսված հարցին հնչեղություն տալու համար, որովհետեւ պոլիկլինիկաները հասել էին արդեն մի վիճակի, երբ յուրաքանչյուր բժշկի մոտ օրական մուտք ուներ մոտ 3-4 …
կարդալ ավելինՀՀ դատական համակարգն ամբողջովին անկախ դառնալու համար երկար ճանապարհ ունի անցնելու: Եվ այդ ճանապարհին հիմնական դժվարություններից մեկը հասարակության մոտ համակարգի նկատմամբ վստահություն ստեղծելն է: Ինչպես երեկվա մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, անվստահության օբյեկտիվ պատճառները խորհրդային տարիներից հասարակության ժառանգած բարդույթներն են, բացասական վերաբերմունքը դատական համակարգի գործունեության նկատմամբ: Սուբյեկտիվ պատճառներից Հ. Մանուկյանը կարեւորեց …
կարդալ ավելինՀզոր Ասորեստանի հետնորդները` Հայաստանում Ասորիները եզդիներից հետո Հայաստանի համեմատաբար երկրորդ խոշոր էթնիկ փոքրամասնությունն են: Արարատի մարզի Արտաշատի ենթատարածքի Վերին Դվին գյուղը Հայաստանի ամենամեծ ասորական համայնքն է: 800 հա վարչական տարածք ունեցող Վերին Դվինն ունի 2700 բնակիչ, որից 2000-ն ասորիներ են, իսկ մնացածը՝ հայեր: Միաժամանակ այստեղ ապրում են եզդիներ, բելառուսներ, ուկրաինացիներ, նաեւ՝ մեկ գերմանացի: Հայաբնակ Ներքին …
կարդալ ավելինԷրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի Արհեստագործական ուսումնարանի հանրակացարանում նյութ պատրաստելիս կնոջ լացուկոծ եմ լսում: 5-րդ հարկից լսվող աղմուկը բոլոր սենյակների բնակիչներին վախեցնում է: 1-ին հարկի բնակիչ Հասմիկ Հովհաննիսյանը աղմուկ է բարձրացրել եւ ուզում է անհապաղ ինձ տեսնել: Չարացած հայացքով ու կոկորդը պատռելով անեծքներ տեղացող տիկին Հասմիկն ինձ տեսնելով՝ փոքր-քիչ խաղաղվում է: Բորբոքված ասում է` «Բոլորին օգնում …
կարդալ ավելինՏաքսու վարորդների հետ մեր այսօրվա զրույցի թեման ԱԺ ընտրություններն են ու պաշտոնական քարոզարշավի մեկնարկը: Վարորդներից շատերն արդեն հասցրել են «զզվել» պատգամավորական թեկնածուների «սուտ» խոստումներից: Իսկ նրանց մի մասն էլ շատ անտարբեր ու հոգնած է քաղաքական բոլոր տեսակի պրոցեսներից ու թեկնածուներից: Տիկին Արուսն ու Դաշնակցությունը Թեեւ մի քանի օր է, ինչ պաշտոնական քարոզարշավը սկսվել է, բայց …
կարդալ ավելինՕրերս «168 Ժամում» տպագրված «Կույր տղան եւ վաստակավոր բարեգործները» հոդվածի կապակցությամբ խմբագրություն էին այցելել «Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի» մի խումբ ուսուցիչներ եւ այլ աշխատակիցներ: Նրանց զայրույթի պատճառը հոդվածի 23-ամյա հերոսի՝ այդ դպրոցի մասին ասված խոսքերն էին: Ուսուցչական կոլեկտիվն իր բողոքի նամակն էր բերել հոդվածի կապակցությամբ, որը մեջբերում ենք. «168 Ժամ» …
կարդալ ավելինԱյս անգամ հյուրընկալվել էի Ռոբերտենց տանը: Նրանց հրաժեշտ տալիս՝ տխրում եմ: Տխրելուց բացի, ամաչում եմ, որովհետեւ 45-ամյա տղամարդն ինձ հազար անգամ շնորհակալություն է հայտնում իրենց տուն գնալու համար: Ասում է` «Անկեղծ եմ ասում, ինձ համար շատ կարեւոր էր, որ խնդրանքս չմերժեցիք, եկաք մեր տուն ու լսեցիք ինձ: Կարեւոր էր հատկապես նրա համար, որ երկու որդիներս …
կարդալ ավելինՕրերս ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրել էր 2006թ. ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը, որի հիմնական մասն ուղղված էր Երեւանի քաղաքապետարանի գործունեության դեմ: Երեկ Երեւանի քաղաքապետարանն այդ կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է. «Երեւանի քաղաքապետարանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը մշտապես …
կարդալ ավելին23-ամյա Արթուր Գյոգչյանն ինձ հրավիրեց իրենց տուն: Ուզում էր անկեղծանալ, մի քիչ կիսվել իր խնդիրների մասին: Բայց նախապես զգուշացրեց. «Ճիշտ է, ես կույր եմ, բայց, խնդրում եմ, ինձ վերապահումով չմոտենաք»: Ասում է, որ մայրը խնդրել է ինձ չտխրեցնելու համար տեսողությունը կորցնելու իր պատմությունը չպատմել, սակայն Արթուրն ուզում է պատմել, որովհետեւ ժամանակին բոլորիս նման նա էլ …
կարդալ ավելինԹեեւ Հայաստանը հայտնի է որպես առավել միատարր` հայերով բնակեցված երկրամաս, այնուամենայնիվ, վերջին 10 տարիների ընթացքում մեր երկրում նկատվում է էթնիկ բազմազանություն: Հանրապետությունում տեղակայված նոր էթնիկ խմբավորումներն են բուլղարները, աբխազները, աբազները, պարսիկները: Հայաստանի էթնիկական խճանկարի մեջ են մտնում նաեւ այլազգի ուսանողները` չիները, հնդիկները եւ այլն: Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրեր` ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի …
կարդալ ավելինՔրիստոս յարեա՛ւ ի մեռելոց «Քրիստոս յարեաւ ի մեռելոց մահուամբ զմահ կոխեաց Եվ Յարութեամբն իւրով Մեզ զկեանս պարգեւեաց» Շարական Ապրիլի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին մեծ շուքով նշում է մեր տոնական տարվա թագ ու պսակ Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Այն մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից մեկն է եւ շարժական լինելով` միշտ նշվում է գարնան …
կարդալ ավելինԶավեշտական է, բայց փաստ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը կոչված մարմիններն ամենաշատն են խախտում մարդու իրավունքները: Այս համոզմունքը երեկ ասուլիսի ընթացքում հաստատեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս ներկայացնելով 2006թ. ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը, բավականին ուշագրավ պատկեր ներկայացրեց. «2006թ. 10 …
կարդալ ավելին