հասարակություն

Ինչո՞ւ են հայերը մարդկանց գնահատում մահից հետո

01.04.2007

Երեկ ժողովուրդը վերջին հրաժեշտն էր տալիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, որ ժողովուրդը նրան ընդունում էր որպես յուրային: Համաձայնեք, որ այսօրվա իշխանություններում նրա պես մարդիկ, մեղմ ասած, քիչ կան: Ավելին, տպավորությունն այնպիսին էր, որ Անդրանիկ Մարգարյանը եղել է «յուրային՝ օտարների մեջ եւ օտար՝ յուրայինների մեջ», եւ այդ փաստն առավելագույնս դրական է …

կարդալ ավելին

«Կարծես բոլորիս հարազատը լիներ»

01.04.2007

Տաքսիների վարորդների հետ այս շաբաթ զրուցելիս չէինք կարող չխոսել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասին: Որեւէ այլ թեմայով զրուցելն անհնար էր: ՀՀ վարչապետի մահը խորապես ազդել է բոլորի վրա: Մեր զրուցակիցները բոլորն էլ հուզմունքով եւ ափսոսանքով էին խոսում վարչապետի մասին, իսկ ոմանք էլ իրենց թույլ էին տալիս շատ անկեղծանալ: «Մենք դատապարտված ենք կարգին լիդերներին կորցնելու» Վարորդ …

կարդալ ավելին

Դատապարտվել է պատվերով

01.04.2007

«ԱրմենՏելի» էլեկտրամանտյոր Հրաչ Վարդանյանը 2004թ. հունվարի 19-ին սովորականի պես գնացել է աշխատանքի եւ տեղեկացել, որ հեռացված է` հունվարի 13-ին գրած իր դիմումի համաձայն: Նա բազմիցս դիմել է «ԱրմենՏելի» ղեկավարությանը` տեղեկացնելով, որ ինքը որեւէ դիմում չի գրել: Արդյունքում, ինչպես ինքն է ասում, Իրավաբանական ծառայության պետ Արմեն Ղազարյանը եւ Կարեն Գասպարյանը ահաբեկել են իրեն: «ԱրմենՏելի» Ղազարյանը սպառնում …

կարդալ ավելին

«Կըրկատում եմ, կըպից-կըպից եմ անըմ, հագնըմ եմ»,- ասում է 90-ամյա Գոհար տատը

01.04.2007

Փախստականների հանրակացարանի վագոնների կուպեների խտությամբ իրար գլխի շարված սենյակների կոտրատված դռների արանքում միջանցք կա, որտեղից կարելի է կիսաբաց դռներից դուրս եկող գարշահոտից փախնել ու մի քիչ մաքուր օդ շնչել: Պատուհան չունեցող միջանցքի երկաթյա նստարանին մի ծեր կին նստել ու ինքն իր հետ կռիվ է անում, հաշտվում է, այնուհետեւ լաց է լինում ու մի քիչ թոթափվում: …

կարդալ ավելին

Ազգային փոքրամասնություններ. քրդեր

01.04.2007

«Հայերը լավ չեն ճանաչում ոչ հայերին» «Այդ թվում՝ Հայաստանում ապրող քրդերին»,- այս կարծիքին է ազգությամբ քուրդ, «Ռյա Թազա» թերթի գլխավոր խմբագիր Գրիշա Չատոյանը: 2001թ. մարդահամարի տվյալներով, Հայաստանում բնակվում է 1519 քրդական ինքնություն կրող քաղաքացի, որոնց ընդամենը 315-ն է քաղաքաբնակ, իսկ գյուղաբնակները սփռված են Հայաստանի շուրջ 21 քրդական գյուղերում: «168 Ժամը» Հայաստանում ապրող եզդիների մասին նախորդ …

կարդալ ավելին

Կտրել է երակները

01.04.2007

Ոստիկանության Մալաթիայի բաժնում մարտի 27-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել, որ 1942 թ. ծնված Սերոբ Տերտերյանը կտրել է ձախ ձեռքի արյունատար երակներն ու հրաժարվում է բուժօգնություն ստանալուց եւ հիվանդանոց տեղափոխվելուց: Մեկնած օպերատիվ խմբի միջնորդությամբ, Ս. Տերտերյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն հրաժարվել է ստացիոնար բուժօգնությունից եւ հեռացել հիվանդանոցից: Մարտի 28-ին Ս. Տերտերյանը տանը …

կարդալ ավելին

Նա հեռացավ նաեւ ՏՏ ոլորտից

28.03.2007

«ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի դերը մեծ էր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հարցում: Նա ղեկավարում էր ՏՏ խորհուրդը եւ մեծ կարեւորություն էր տալիս ոլորտի զարգացմանը»,- ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Վերջին 5 տարիներին վարչապետի գլխավորած խորհրդի աշխատանքներն արդյունավետ են եղել: «Մեզ համար ցավալի է վարչապետի անժամանակ մահը: Հույս ունենք, որ խորհուրդը հետագայում նույնպես …

կարդալ ավելին

Վերջին հրաժեշտը

28.03.2007

ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 27-ին` ժամը 18:00-ին` Ավան թաղամասի Սայաթ-Նովա 8 հասցեում գտնվող նրա բնակարանում: Մարտի 28-ին` ժամը 12:00-ին Ա. Մարգարյանի դին կտեղափոխվի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենք, ուր տեղի կունենա վարչապետին վերջին հրաժեշտի արարողությունը: Այնուհետեւ Ա.Մարգարյանի դին կտեղափոխվի ՀՀԿ գրասենյակ, ՀՀ կառավարության շենք: Ա. Մարգարյանի …

կարդալ ավելին

Սգո օր

28.03.2007

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ մարտի 28-ը ՀՀ-ում սուգ հայտարարելու մասին: ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում այդ օրն իջեցնել ՀՀ պետական դրոշը:

կարդալ ավելին

Ոչ ոք չի ուզում հավատալ

28.03.2007

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը շատերին ցնցեց: Հայաստանցիներն անկեղծորեն սգում են եւ ամեն մեկը յուրովի է գնահատում վարչապետի կորուստը: Ամենուր՝ տնից մինչեւ փողոց, աշխատանքի եւ հասարակական տարբեր նշանակության վայրերում ժողովրդի զրույցի հիմնական թեման Անդրանիկ Մարգարյանի մահն է: Քաղաքական գործիչից մինչեւ շարքային քաղաքացի՝ վարչապետին համարում էին հավասարակշռող ուժ ոչ միայն իշխանության եւ ընդդիմության, այլեւ իշխանության տարբեր …

կարդալ ավելին

Ոճիր եւ պատիժ

28.03.2007

Երբ լաթով փաթաթված մետաղե խողովակի առաջին հարվածը իջավ Զառայի գլխին, նա անսպասելիությունից գոռաց` Կարեն, ի՞նչ ես անում, հո չե՞ս գժվել: Երբ իջնում էին հաջորդ հարվածները, Զառան հատակին ընկած, արնաքամ լինելով ու ցավերի մեջ իր մեջ ուժ էր գտնում մտածելու` ինչպե՞ս կյանքը փրկի, եւ մահվանը չհանձնվելու կամքն ու մտքի հստակ աշխատանքն էլ փրկեցին նրան: Փետրվարի 18-ին …

կարդալ ավելին

«Հաջողված» չորրորդ փորձը

28.03.2007

Շիրակի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` «Արդշինինվեստբանկի» Գյումրու մասնաճյուղի հերթապահ, ՀՀ ոստիկանության ՊՊՎ Գյումրու պահպանության վաշտի ոստիկան, սերժանտ Արկադի Մուրադյանի ինքնասպանության առթիվ: Ա. Մուրադյանն ինքնասպան է եղել գիշերային հերթապահության ժամանակ, իր հաշվեցուցակային զենքով`«Մակարով» տիպի ատրճանակով: Ա. Մուրադյանը թողել է հետեւյալ գրությունը. «Իմ մահվան պատճառը ոչ ոք չէ… …

կարդալ ավելին

Երեխան քաղցից գիշերը չէր քնել

28.03.2007

Լիանայի մեկ տարեկան որդին երեկ ամբողջ գիշեր չի կարողացել քնել, որովհետեւ ծնողները նրան կերակրելու համար մանկական սնունդ չեն կարողացել հայթայթել: «Գիշերը տանջվեց-տանջվեց, չկարողացավ քնել»,- ասում է 25 տարեկան Լիանան, ով ամուսնանալով Արսենի հետ չի էլ պատկերացրել` ինչ դժվարին կյանք է սպասվում իրենց: Երկու երեխաներից ավագը՝ 4-ամյա Իլոնան, մանկապարտեզ է հաճախում, որտեղ էլ սնվում է, իսկ …

կարդալ ավելին

1737 բանաձեւն ընդլայնեցին 1747-ի

28.03.2007

ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) բոլոր 15 անդամները մարտի 24-ին միաձայն ընդունել են բանաձեւ, որով ընդլայնվել են նախորդ տարի դեկտեմբերին Իրանի միջուկային ծրագրի շրջանակում ուրանի հարստացման կապակցությամբ այդ երկրի հանդեպ սահմանված պատժամիջոցները: ՄԱԿ ԱԽ 1747 բանաձեւն արգելում է Իրանին սպառազինության արտահանումը, ինչպես նաեւ սառեցնում է Իրանի Հանրապետության այն անձանց եւ կազմակերպությունների հաշիվները, որոնք մասնակցում են միջուկային …

կարդալ ավելին

«Նոր» ոստիկաններ

27.03.2007

Երեւանի Արաբկիր համայնքի ոստիկանության բաժնում կմշակվի եւ կներդրվի համայնքային ոստիկանության նոր, փորձնական մոդել` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Ինչպես նշել է ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, մոդելի կիրառումն իրականացվելու է ԵԱՀԿ կողմից ՀՀ Ոստիկանության աջակցության ծրագրի շրջանակներում: Համայնքային ոստիկանության նոր մոդելի մշակման աշխատանքներն արդեն սկսված են: ԵԱՀԿ-ի հետ համագործակցության մյուս փուլն, ըստ Հ. Հարությունյանի, նախատեսում …

կարդալ ավելին

Անապահով մարդկանց իրենցով են անում

27.03.2007

Վարսենիկ Հակոբյանենց տանը ծանր մթնոլորտ է: Ապրում են Դաշնամուրի գործարանի հարեւանությամբ գտնվող հանրակացարանում, որը վթարային շենք է: Իրենց՝ Շահվերդյան փողոցում գտնվող բնակարանը ժամանակին վաճառել են. «Էն վատ տարիներին էնքան պարտքեր էր կուտակվել, որ վաճառեցինք: Կոմունալ պարտքերը կուտակվել էին, լույսի պարտքն էնքան շատ էր, որ տոկոսով գումար վերցրինք պարտքը մարելու համար: Հետո էլ տոկոսը գումարվեց, կուտակվեց …

կարդալ ավելին

18-րդն ենք

27.03.2007

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի` երեկ հրապարակված զեկույցում ասված է, որ 2006թ. աշխարհի 36 զարգացած երկրներում ապաստան են խնդրել 4172 հայաստանցիներ: Փաստաթուղթն արձանագրում է, որ վերջիններիս թիվը 2005-ի համեմատ նվազել է 16%-ով: Եվրոպական երկրներից հայաստանցիների դիմումների թվով առաջին տեղում է Ֆրանսիան՝ 1547 դիմորդ: Անցյալ տարի Բելգիային են դիմել 381, Ավստրիային՝ 350, Գերմանիային՝ 278 հայաստանցիներ: Միեւնույն …

կարդալ ավելին

Ընտրվել է Բյուրականի աստղադիտարանը

27.03.2007

Բյուրականի աստղադիտարանում օգոստոսի 20-25-ն առաջին անգամ կանցկացվի Եվրոպական աստղագիտական միության համաժողովը: Ինչպես երեկ նշեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Եվրոպայի տարբեր երկրներից ավելի քան 400 գիտնականների այցելությունը Հայաստան մեր երկրի եվրաինտեգրման լավագույն ապացույցն է, քանզի Հայաստանն ընտրվել է մրցութային կարգով, որտեղ հիմնական մրցակիցն Ուկրաինան էր: Աստղադիտարանի տնօրենի խոսքերով, մրցույթում որոշիչ դեր է խաղացել անձնակազմի պոտենցիալը, ինչպես …

կարդալ ավելին

«Մոսկվայի տունը»՝ Երեւանում

27.03.2007

Երեկ Երեւանի Հյուսիսային պողոտայում, քաղաքապետարանի նորակառույց շենքի դիմաց տեղի ունեցավ «Մոսկվայի տան» բացման հանդիսավոր արարողությունը, որի հիմնաքարը դրվել էր դեռեւս 2005թ. հոկտեմբերի 8-ին: Երկու մայրաքաղաքների միջեւ 2003թ. ստորագրված համագործակցության արդյունքում կառուցված այս գիտական-մշակութային կենտրոնի բացման առթիվ Հայաստան էր ժամանել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությունը: Նա իր ելույթում անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջեւ առկա ջերմ ու …

կարդալ ավելին

Ստորագրել է

23.03.2007

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է մի շարք օրենքներում՝ այդ թվում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, որ բխում էին Սահմանադրական փոփոխություններից, նախատեսում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 8 անդամանոց կազմ (ներկայիս 9-ի փոխարեն), որոնցից 4-ին կնշանակի …

կարդալ ավելին