Բյուրականի աստղադիտարանում օգոստոսի 20-25-ն առաջին անգամ կանցկացվի Եվրոպական աստղագիտական միության համաժողովը: Ինչպես երեկ նշեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Եվրոպայի տարբեր երկրներից ավելի քան 400 գիտնականների այցելությունը Հայաստան մեր երկրի եվրաինտեգրման լավագույն ապացույցն է, քանզի Հայաստանն ընտրվել է մրցութային կարգով, որտեղ հիմնական մրցակիցն Ուկրաինան էր: Աստղադիտարանի տնօրենի խոսքերով, մրցույթում որոշիչ դեր է խաղացել անձնակազմի պոտենցիալը, ինչպես նաեւ որոշակի հաջողություններն աստղագիտության բնագավառում: