ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հրամանագիր է ստորագրել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ մարտի 28-ը ՀՀ-ում սուգ հայտարարելու մասին: ՀՀ նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում այդ օրն իջեցնել ՀՀ պետական դրոշը: