Երեւանի Արաբկիր համայնքի ոստիկանության բաժնում կմշակվի եւ կներդրվի համայնքային ոստիկանության նոր, փորձնական մոդել` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա: Ինչպես նշել է ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, մոդելի կիրառումն իրականացվելու է ԵԱՀԿ կողմից ՀՀ Ոստիկանության աջակցության ծրագրի շրջանակներում: Համայնքային ոստիկանության նոր մոդելի մշակման աշխատանքներն արդեն սկսված են: ԵԱՀԿ-ի հետ համագործակցության մյուս փուլն, ըստ Հ. Հարությունյանի, նախատեսում է Երեւանի վարչությունում ժամանակակից ոստիկանության ենթակայության շղթայի եւ հսկողության նոր համակարգի ներդրում, ինչպես նաեւ՝ բնակչության համար արտակարգ իրավիճակներում որակական նոր չափանիշներին համապատասխան օպերատիվ ահազանգման ծառայության կատարելագործում: