հասարակություն

Քրեական մեղադրանք

23.03.2007

Երեւանի ոստիկանության Քննչական վարչության ավագ քննիչ Ռ. Դարբինյանը երեկ քրեական մեղադրանք է առաջադրել Հայկ Բաբուխանյանին: Վերջինս մեղադրվում է ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանի արժանապատվությունը ստորացնելու մեջ: Բանն այն է, որ կուսակցական «քաշքշուկների» ժամանակ Հ. Բաբուխանյանը Հ. Խաչատրյանի գործողություններին տվել է գնահատական, առ այն, որ նա որպես «փալաս» եւ «իշխանությունների կամակատար՝ օգտագործվում է իշխանությունների կողմից» ընդդիմության դեմ …

կարդալ ավելին

Ի՞նչ նախագծեր ունեն հայերը

23.03.2007

Ժամանակին Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը Խորհրդային Միության ամենամեծ բուհերից մեկն էր, որտեղ սովորում էր 25.000 ուսանող: Իսկ դա նշանակում է, որ հայերի ինժեներական միտքը միշտ էլ զարգացած է եղել: Սակայն խոսքը չի վերաբերում վերջին տարիներին, որովհետեւ ականատես եղանք, թե ինչպես այդ միտքը սահմանափակվեց էլիտար շենքերով եւ տարատեսակ «մուտիլովկա» նախագծերով: Եթե ուշադիր նայենք ԱԺ ընտրություններին՝ համամասնական ցուցակով …

կարդալ ավելին

Ներմուծողը կի՞ն է եղել

23.03.2007

Մարտի 12-ին, ՄՊԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ «Զվարթնոց» տարածաշրջանային մաքսատան աշխատակիցները, օպերատիվ տեղեկատվությունն իրացնելիս, համատեղ միջոցառման արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում` ԱՄՆ-ից FedEx փոստային ծառայության միջոցով ուղարկված ծանրոցում հայտնաբերել եւ կանխել են մեծ քանակությամբ կոկաին տեսակի թմրամիջոցի ապօրինի ներկրումը հանրապետություն: Թմրամիջոցը փորձ է արվել ներմուծել` մոմի մեջ նախապես պատրաստված գաղտնարանում թաքցնելու միջոցով: Հանցագործության կազմակերպիչների …

կարդալ ավելին

Խոհեմ ժողովրդի աղախինները

23.03.2007

Խորհրդահայ հասարակությունը կայուն ցինիզմով էր վերաբերվում հասարակական գիտություններին: Ժամանակները փոխվեցին, բայց ցինիզմը մնաց, ու դրանից ամենաշատը տուժում է, կարծես, սոցիոլոգիան: Հասարակագիտության այս ոլորտի բախտն ամենեւին չի բերում: Սկզբում կոմունիստները սոցիոլոգիան կեղծ գիտություն էին համարում եւ անվանում իմպերիալիզմի աղախին: Հետեւաբար՝ արգելել էին: Հետո թույլատրեցին ու փորձեցին օգտվել: Հիմա մեր քաղաքական ուժերն են աջ ու ձախ պախարակում …

կարդալ ավելին

Եզդիական մշակույթը զարգանում է միայն Հայաստանում

23.03.2007

«168 Ժամ» թերթի էջերում այսուհետ պարբերաբար կներկայացնենք Հայաստանի ազգային փոքրամասնություններին եւ նրանց մտահոգող խնդիրները: Հայաստանն աչքի չի ընկնում էթնիկ բազմազանությամբ։ 2001թ. մարդահամարի տվյալներով՝ հանրապետությունում ազգային փոքրամասնությունները 6,7%-ից իջել են 2,2%-ի. նրանց ընդհանուր թիվը կազմում է 67.657 մարդ, որոնց մեջ մեծամասնություն են կազմում եզդիները` 40.620 մարդ կամ ոչ հայազգի քաղաքացիների մոտ 73 -ը: Ի դեպ, էթնիկ …

կարդալ ավելին

Պուրիմ. հրեաների Փրկության տոն

23.03.2007

Գարնան սկզբին, ըստ արեգակնային-լուսնային օրացույցի՝ հրեական ադար ամսվա տասնչորսերորդ օրը հրեաները տոնում են Պուրիմի (եբրայերեն` վիճակ) տոնը: Այս ամենաուրախ հրեական տոնն ունի այսպիսի պատմություն: Մ.թ.ա. չորրորդ դարում պարսկական Շուշան մայրաքաղաքում թագավորում էր պարսից արքա Ախաշվերոշը: Մի անգամ նրա կինը` Վաշտին, հրաժարվեց դուրս գալ հյուրերի մոտ եւ ցուցադրել իր գեղեցկությունը, եւ զայրացած արքան որոշեց նոր կին …

կարդալ ավելին

Քրիստոնեությունը, կուսակցությունները, ընտրություններն ու տիկին Սեդան

23.03.2007

Անկողնային հիվանդ տարեց այս կինը մահամերձ վիճակում է: 7 ամիս առաջ աշխատանքի վայրում կաթված է ստացել: Մարմնի ձախակողմյան հատվածն ամբողջովին թուլացել է: Աղջկա՝ Նվարդի հետ ապրում են Շենգավիթ համայնքում գտնվող նախկին Առեւտրի տեխնիկումի փոքրիկ սենյակում: Ներս մտնելուն պես լսում եմ նրա կցկտուր լացը՝ «Օգնե՛ք ինձ, խնդրում եմ, օգնե՛ք, աղաչում եմ: Ես կարող եմ մեռնել բժշկի …

կարդալ ավելին

«Բոմժ եմ դարձել, բուն չունեմ»,- ասում է Ասատուր պապը

23.03.2007

Նկարում պատկերված 61-ամյա այս ծերունին Ասատուր Դարբինյանն է, ով, մեկ տարի է, իր ասելով՝ «բոմժ» է դարձել: Նա եկել է խմբագրություն մեր թերթի միջոցով իր վիճակի համար ելք փնտրելու: «Ես բոմժ եմ դարձել: Գնալու տեղ չունեմ»,- վստահեցնում է նա` ասելով, որ նախկինում բնակվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի հանրակացարանում: «Բառիս բուն իմաստով ինձ դուրս շպրտեցին, …

կարդալ ավելին

Կուզենային փոխել ամեն ինչ

23.03.2007

Տաքսիստների հետ այսօրվա մեր զրույցի թեման Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքն է: Նրանք պատասխանում էին «Ի՞նչ կուզենայիք փոխել Հայաստանի հասարակական եւ քաղաքական կյանքում» հարցին: «Դեմագոգների խունտան թող հեռանա» Վարորդ Ռուբենը զայրացած է. «Ինձ կներեք, որ սենց ջղային տոնով եմ խոսում, բայց էդ հարցն ինձ հունից հանեց, ու վստահ եմ, որ իմ պատասխանը շատ նման է լինելու ձեր …

կարդալ ավելին

Մեծ լվացք

23.03.2007

Կոռուպցիայի հետ կապված հանցագործությունների մասով Գլխավոր դատախազությունը նախորդ տարի դատարան է ուղարկել 136 գործ, որոնցով 181 մարդ է անցնում: Ինչպես «Արմենպրեսին» ասել է ՀՀ նախագահի օգնական, Հակակոռուպցիոն մոնիտորինգային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մհերյանը, կոռուպցիոն հանցագործություններով հարուցված քրեական գործերով 73 պաշտոնատար անձ է անցնում: Նրանց մեղադրանք է առաջադրվել յուրացման եւ վատնման (17 դեպքում), կեղծ ձեռնարկատիրության, գանձվող հարկերից, …

կարդալ ավելին

8 տարի ազատազրկում աղջիկ փախցնելու համար

23.03.2007

Երեկ Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանը Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Սարգիս Սողոմոնյանին դատապարտեց 8 տարի ազատազրկման: Ս. Սողոմոնյանը մեղադրվում էր Երեւանի բնակիչ Լ. Մուրադյանին բռնի ուժով, զենքի սպառնալիքի տակ առեւանգելու եւ բռնաբարելու համար: Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Սարգիսը փախցրել էր Լ. Մուրադյանին: Սակայն Սարգիսի մայրը՝ տիկին Մարգարիտան, եւ համագյուղացիները պատմում են, որ ոչ …

կարդալ ավելին

Բարձրագույն պարգեւ` Նանի Օսկանյանին

23.03.2007

Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն «Արժանիքի համար» ազգային շքանշանի ասպետի տիտղոս է շնորհել ՀՀ ԱԳՆ նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջը՝ Նանի Օսկանյանին` անապահով եւ հաշմանդամ երեխաների համար բարեգործական ծրագրեր իրականացնելու, նրանց արժանապատիվ ու հայեցի դաստիարակությանն աջակցելու համար: Ն. Օսկանյանը դեռեւս 1992-ից ՀՀ-ում իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր` իր հիմնադրած Դիվանագետների կանանց ասոցիացիայի, «Առաջինը երեխաներին», Երեխաների առողջության …

կարդալ ավելին

«Հույս ունենք՝ թույլ չեք տա, մեզ ճզմեն»

23.03.2007

Պարոն նախագահ, Ձեզ են դիմում ՀՀ քաղաքացիներ, որոնց մեջ, նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքներ, որոնք շուրջ 5 տարի պայքարում են իրենց իրավունքների համար։ Իրավունք, որը ոտնահարվում է քաղաքապետարանի կողմից, որտեղ չեն զլանում ակնարկելու, որ «Ռենկո» իտալական ընկերությունը Մեծ հովանավոր ունի Հայաստանում։ ՀՀ նախարարների խորհրդի եւ Երեւանի Շահումյանի շրջգործկոմի որոշումների հիման վրա Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից …

կարդալ ավելին

Ամալյանի ժամկետը լրացավ

21.03.2007

Երեկ լրացել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի, ՀՌԱՀ նախագահի տեղակալ Շամիրամ Աղաբեկյանի եւ ՀՌԱՀ անդամ Կարինե Խոդիկյանի լիազորությունների ժամկետը: Սահմանադրական փոփոխությունների համաձայն, թափուր տեղերը պետք է լրացվեն մեկը՝ ԱԺ-ի, մյուսը՝ նախագահի կողմից: Երրորդ թափուր տեղը չի լրացվելու, քանի որ ՀՌԱՀ-ը պետք է ունենա 8 անդամ՝ ներկայիս 9-ի փոխարեն:

կարդալ ավելին

Արթուր Բախտամյանին վստահվել է արբանյակային «Հ1»-ը

21.03.2007

Հանրային հեռուստառադիոընկերությունը պատրաստվում է նոր ծրագրային փաթեթով իր հեռուստահաղորդումները սփռել աշխարհով մեկ։ «Հ1»-ի արբանյակային հեռարձակումը վստահվել է հաղորդավար եւ լրագրող Արթուր Բախտամյանին, ում հաղորդումներն այլեւս «Հ1»-ով չենք տեսնելու, քանի որ նա զբաղվելու է արբանյակային ալիքի հաղորդումների քաղաքականության մշակմամբ ու ներկայացմամբ։ «Արբանյակային հանրային ալիքը բոլորովին տարբեր կլինի, այն «Հ1»-ի «կոպիան» չի լինի եւ իր առանձին պոլիտիկան …

կարդալ ավելին

«Խաղաղության աղավնիները» հարթում են վիճաբանությունները

21.03.2007

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը երեկ ասուլիս էր հրավիրել՝ հանցավորության դեմ պայքարի թեմայով պարզաբանումներ տալու համար: Ասուլիսում նախ անդրադարձ եղավ Էրեբունի համայնքում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, Էրեբունի համայնքում նախընտրական պաստառների տեղադրման հետ կապված վիճաբանություն է եղել «Բարգավաճ Հայաստան» եւ «Հանրապետական» կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: «Լիովին տիրապետում ենք, …

կարդալ ավելին

Կենսաթոշակառուները հիասթափված են

21.03.2007

Օրերս խմբագրություն էր դիմել Երեւան քաղաքի բնակիչ քիմիագործ- կենսաթոշակառու Թամարա Միրազիզյանն ու դժգոհում էր կենսաթոշակների վերահաշվարկման գործընթացից: Թ. Միրազիզյանը 1998թ. վեր աշխատում է «Նաիրիտ» ՓԲԸ-ում եւ 1994թ. արտոնյալ պայմաններով անցել է կենսաթոշակի («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունի 55 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում, …

կարդալ ավելին

Հայ եւ հրեա կանայք տարբեր փորձ ունեն

21.03.2007

Կլարա Ցետկինը 20-րդ դարի սկզբում ոչ միայն Կանանց միջազգային օր ստեղծեց, այլեւ` ղեկավարեց Կանանց ընկերավար միջազգայնականի (Սոցինտերն) առաջին համաժողովը, որի նպատակն էր կանանց «ազատականացումը»: Կանանց հիմնական մտահոգությունը երկու սեռերի ներկայացուցիչների անհավասարաչափ վարձատրության խնդիրն էր, քանի որ կանայք ավելի քիչ աշխատավարձ էին ստանում, քան տղամարդիկ: Մեկ դար անց այդ նույն խնդիրը շարունակում է վճռորոշ կռվան համարվել …

կարդալ ավելին

Էռնեկյանը՝ կառուցապատո՞ղ

20.03.2007

Ինչպես գիտենք, «հանրային գերակա շահի» անվան տակ իրացման գոտում է հայտնվել նաեւ Կենտրոնի 33-րդ թաղամասը կամ հայտնի Ֆիրդուսի շուկան: Անցած տարի կառավարությունն այդ հատվածից 51.000 քմ տարածք առանց աճուրդի հատկացրեց ինչ-որ «Սիթի սենթր դեւելոփեմենթ» ընկերության, որի տնօրենն Էդգար Մելիքյանն է: Նա նաեւ «Գլենդել հիլզ» եւ «Սիթի էյ ջի» ընկերությունների տնօրենն է: Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչները …

կարդալ ավելին

Վարչապետը՝ խցանման մեջ

20.03.2007

Երեկ ժամը 9:00-ի սահմաններում Կենդանաբանական այգու ճանապարհի սկզբին, «Բելաջիո» ռեստորանի մոտ (Նոր Նորքից Կենտրոն իջնող ճանապարհահատվածում) փոքր ավտովթար էր տեղի ունեցել: Արդյունքում, ավտոմեքենաների խցանումը ձգվում էր գրեթե մինչեւ Ջրաշխարհ: Իսկ ճանապարհի հենց մեջտեղում խցանման մեջ էր հայտնվել նաեւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ավտոմեքենան:

կարդալ ավելին