Էռնեկյանը՝ կառուցապատո՞ղ

20/03/2007

Ինչպես գիտենք, «հանրային գերակա շահի» անվան տակ իրացման գոտում է հայտնվել նաեւ Կենտրոնի 33-րդ թաղամասը կամ հայտնի Ֆիրդուսի շուկան: Անցած տարի կառավարությունն այդ հատվածից 51.000 քմ տարածք առանց աճուրդի հատկացրեց ինչ-որ «Սիթի սենթր դեւելոփեմենթ» ընկերության, որի տնօրենն Էդգար Մելիքյանն է: Նա նաեւ «Գլենդել հիլզ» եւ «Սիթի էյ ջի» ընկերությունների տնօրենն է: Ֆիրդուսի շուկայի տարածքի բնակիչները լսել են, որ այս երեք ընկերությունները կապ ունեն ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ նրա եղբոր հետ: Մեր տեղեկություններով՝ Ֆիրդուսնոցում սկսվող կառուցապատման հետ լուրջ առնչություն ունի նաեւ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը: