հասարակություն

Շոու-բիզնեսի ո՞ր ճյուղն են նախընտրում հայերը

10.03.2007

Նախընտրական ցուցակները հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ այս անգամ ՀՀ ԱԺ ընտրություններն անցնելու են «Ծիծաղ, ծիծաղ մինչեւ վերջ» խորագրի ներքո: Հանրահայտ «Քոմեդի քլաբի» ղեկավար եւ սցենարիստ Գարիկ Մարտիրոսյանի հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվելը երեւի պատահական չէ: Ինչպես ասում են՝ պահանջարկն է ծնում առաջարկ: Ըստ հեռուստատեսային չափումների՝ Հայաստանում ամենաբարձր վարկանիշներն ունեն սերիալներն ու գեղարվեստական ֆիլմերը: Որից հետո …

կարդալ ավելին

4 բանտարկյալ ՁԻԱՀ-ով հիվանդ են

10.03.2007

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ներկայումս գտնվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 7 դատապարտյալ: Նրանք բոլորը տղամարդիկ են: Նրանցից 4-ի մոտ հայտնաբերվել է ՁԻԱՀ, 5-ը ստանում են «Արմենիկում» դեղամիջոց, երկուսը՝ հակառետրովիրուսային բուժում: Դեղամիջոցը տրամադրում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը, բուժումն իրականացվում է նրանց մեթոդներով:

կարդալ ավելին

Նախարարությունից նախարարություն

10.03.2007

Կառավարության որոշմամբ, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Որակի տեսչության փոխարեն, այսուհետ սննդամթերքի շուկայում որակի ուսումնասիրություններ կիրականացնի Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունը: Վերջինիս լաբորատորիան արդեն հավատարմագրված է եւ հագեցած սարքավորումներով: Առաջիկայում համապատասխան մասնագետներով այն համալրելուց հետո կիրականացվեն գործնական աշխատանքներ:

կարդալ ավելին

Քաղաքական եթերի «աստղերը»

10.03.2007

Երեւանի մամուլի ակումբը մոնիտորինգի է ենթարկել հայաստանյան 7 հեռուստաալիքների եթերը 2007թ. փետրվար ամսվա համար։ Հետազոտության գլխավոր նպատակներն են եղել՝ պարզել, թե ընտրություններից առաջ հեռուստալսարանը որքանո՞վ է տեղեկանում քաղաքական սպեկտրի եւ առանձին կուսակցությունների գործունեության մասին, եւ արդյո՞ք բոլոր կուսակցությունների համար հավասար հնարավորություններ են ստեղծվում իրենց քաղաքական հայացքներն ու ծրագրերը ներկայացնելու համար: Արդյունքները բավական հետաքրքիր են։ Նշենք, …

կարդալ ավելին

Տրամադրվել է 4 «խաղային» լիցենզիա

10.03.2007

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը փետրվարին տրամադրել է 3 շահումով խաղի եւ մեկ խաղատան կազմակերպման լիզենզիա: Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել շահումով խաղի կազմակերպման երկու լիցենզիա, մեկ լիցենզիայի նկատմամբ կիրառվել է տուգանք 1 մլն 100 հազար դրամի չափով, 3 լիցենզիայի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Այս տարեսկզբից մինչեւ մարտի 1-ը շահումով խաղերի եւ խաղատների գործունեությունից գանձվել է …

կարդալ ավելին

Շնորհավորել են կանանց

10.03.2007

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ: «Մեծ է կանանց դերը մեր հասարակության զարգացման գործում, հատկապես` կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում: Օր օրի ավելի է մեծանում կանանց ներգրավվածությունը քաղաքական եւ հասարակական կյանքում։ Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր մայրերին, որ ընտանիքի հենասյունն են, կրողն ու փոխանցողը մեր դարավոր ավանդույթների եւ համամարդկային արժեքների»,- մասնավորապես ասված է …

կարդալ ավելին

Թե ինչու է Ռուսաստանը Հայաստանին ապտակում

10.03.2007

Տաքսու վարորդների հետ զրույցի այսօրվա թեման հայ-ռուսական հարաբերություններն են: Նրանցից շատերը համարում են, որ հայ-ռուսական բարեկամություն մեր օրերում չկա, քանի որ յուրաքանչյուր պետություն, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանը, հարեւան պետության հետ շփման մեջ առաջնորդվում է իր երկրի շահերով: Վարորդ Վարդանը վստահեցնում է, որ հայերը տառապում են թերարժեքության բարդույթով. «Դրա համար էլ մեր ուսերին միշտ մեկը նստում …

կարդալ ավելին

Կրոն եւ քաղաքականություն

10.03.2007

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքը, որ ընդունվեց անցյալ շաբաթ, իրավապաշտպանները համարում են այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրականության խորացում: Այդ օրենքով մի շարք արտոնություններ են տրվում Առաքելական եկեղեցուն. պետական բյուջեով աջակցություն, իրավունք մասնակցելու եկեղեցու պատմություն առարկայի դպրոցական ծրագրերի մշակմանը, կրթական հաստատություններում կրթական ծրագրերի իրականացմանը: Բացի այդ, եկեղեցու պաշտոնական հաղորդագրությունները ԶԼՄ-ները պետք է …

կարդալ ավելին

Օգնեք, քանի դեռ զոհեր չկան

10.03.2007

Օրերս «168 Ժամն» ահազանգ էր ստացել Արցախի 61 հասցեում բնակվող քաղաքացիների կողմից: Բնակիչները մեզ պատմում էին, թե ինչպիսի վտանգավոր պայմաններում են ապրում, եւ, որ օրերից մի օր իրենց բնակելի շենքը կարող է փուլ գալ գլխներին: Նրանց նշած հասցեն գտնվում է «Տէցի կրուգում», իսկ մեզ զանգահարած բնակիչները, պարզվում է, այդ տարածքում անցյալ տարի կատարված հայտնի դեպքի …

կարդալ ավելին

Ջուրը կթանկանա՞

10.03.2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել խմելու ջրի սակագնի թանկացման մասին «Երեւան ջուր» ընկերության առաջարկը: «Երեւան ջուրն» իր առաջարկը ներկայացրել էր փետրվարի 27-ին: Անցած շաբաթ հանձնաժողովը ստուգում էր, թե արդյոք հայտը համապատասխանո՞ւմ է ուսումնասիրման պահանջներին, որպեսզի քննարկի առաջարկը: Իսկ այսօրվանից արդեն կսկսի ուսումնասիրել, թե որքանով է հիմնավորված ջրի սակագների բարձրացման մասին մատակարար ընկերության առաջարկը: …

կարդալ ավելին

Օրինական դաշտ բերեք

10.03.2007

Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակն է քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարզպետ Արսեն Գրիգորյանի երեկվա աշխատանքային հանդիպմանը: Նախագահը մասնավորապես հանձնարարել է ուսումնասիրել ապօրինի շինությունների մասին տեղեկատվությունը եւ դատարանի միջոցով հասնել դրանց օրինական դաշտ բերելուն, իսկ եթե չեն բավարարում շինարարական եւ այլ չափանիշներին՝ ապամոնտաժելուն:

կարդալ ավելին

Եվս մեկ մենաշնորհ

10.03.2007

ՀՀ մաքսային կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանն օրեր առաջ հեռուստատեսությամբ հայտարարեց, որ գնել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ, որոնք թույլ կտան մաքսակետերում արագ հայտնաբերել եւ կանխել բջջային հեռախոսների ապօրինի, չմաքսազերծված մուտքը Հայաստան: Մեր տեղեկություններով՝ բջջային հեռախոսների ներկրման մենաշնորհը հանձնվել է շաքարավազի ներկրման մենատեր Սամվել Ալեքսանյանին: Նա արդեն իսկ ներմուծել է որոշ մակնիշների հեռախոսներ (Motorola …

կարդալ ավելին

Միանձնուհիներ՝ Սուրբ Գայանե տաճարում

10.03.2007

Յուրաքանչյուր մարդ փորձում է կյանքում գտնել ինքնադրսեւորման իր ճանապարհը: Ոմանք նվաճում են վերելքներ, ոմանք կոտրվում ու հիասթափվում են, իսկ որոշ մարդիկ իրենց կյանքը նվիրելով Աստծուն՝ ընտրում են վանականի կյանքը եւ ինքնահաստատվում հոգեւոր աշխարհում: Համաձայն քրիստոնեական պատմական վկայությունների՝ Հայաստանում 5-րդ դարում գործել է կանանց մենաստան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը …

կարդալ ավելին

Ըստ նախարարության՝ մեղավորը շահառուներն են

10.03.2007

«Հետքի» փետրվարի 12-ի թողարկման մեջ «Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել» հոդվածի հրապարակումից հետո ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում, որի նպատակն էր «Հետքին» պարզաբանել, թե ինչո՞ւ են որոշ բնակարաններ մի քանի ամիս հետո հայտնվում կիսաքանդ վիճակում, եւ ովքե՞ր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար (Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել, …

կարդալ ավելին

Վարորդներն էլ չեն ծխի

10.03.2007

Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը Տրանսպորտի վարչությանը, «Երեւանտրանս» ընկերությանն ու Պետավտոտեսչությանը հանձնարարել է հասարակական տրանսպորտի երթեւեկության կանոնակարգմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ, խիստ վերահսկողություն սահմանել աշխատանքային ժամերին հասարակական տրանսպորտի վարորդների ծխելն արգելելու եւ մարտի 15-ից երեւույթը բացառելու ուղղությամբ:

կարդալ ավելին

Ա՛յ, ա՛յ, ա՛յ… կտուգանեն, բա չէ՛

10.03.2007

Երեկ քաղաքապետարանում կայացած հերթական ճեպազրույցի հյուրը քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանն էր, ով տեղեկություններ հաղորդեց ինքնակամ կառուցապատումների դեմ պայքարի արդյունավետության, ինքնակամ կառույցների եւ հողազավթումների օրինականացման կարգի, ինչպես նաեւ՝ Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից քաղաքապետարանի ծրագրերի շրջանակներում կատարված քաղաքաշինական որոշակի աշխատանքների մասին: Հ. Մուրադյանը նշեց, որ ինքնակամ կառուցապատումների վերահսկողության ոլորտում քաղաքապետարանը բավարար իրավիճակ է արձանագրել. …

կարդալ ավելին

«Իմ հավատը զրոյական ա»,- ասում է Էռնան

03.03.2007

Տիկին Լուսիկն իր սենյակում նոր մարդ տեսնելուն պես զգաստանալով՝ փորձում է անփույթ տեսքը կարգի բերել: Տանջվելով ձեռքը մեկնում է, որ կիսամերկ ուսն ու պարանոցը ծածկի, սակայն համառ ջանքերն ապարդյուն են: Հուսահատված մի կերպ բարձրացրած ձեռքը թուլացնում է ու, կրկին անգամ համոզվելով իր անկարողության մեջ, սկսում է բարձրաձայն լաց լինել: Աղջիկը մոտենում ու հագուստն ուղղում է, …

կարդալ ավելին

«Ցանկացած այլ որոշում բողոքարկելու եմ», – վստահեցնում է Վիրաբյանների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը

03.03.2007

Ինչպես հայտնի է՝ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) Oպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն եւ Գուրգեն Վիրաբյանների նկատմամբ խափանման միջոցը փոխվել է. կալանքը փոխարինվել է բնակության վայրից չբացակայելու ստորագրությամբ: Գուրգեն Վիրաբյանին կալանքից ազատել են դեկտեմբերին, իսկ Արմեն Վիրաբյանին՝ փետրվարի 16-ին: Վիրաբյանների շահերի պաշտպան Հովիկ Արսենյանի ասելով, դատախազության համար խափանման միջոցը փոխելու պատճառ …

կարդալ ավելին

Կրա՞կ, Ձերդ գերազանցություն

03.03.2007

Իրաքում տեղակայված բրիտանական զորքերը շուտով կհամալրվեն մարտական եւս մեկ անփոխարինելի միավորով. պատերազմ է մեկնում 22-ամյա կրտսեր լեյտենանտ Ուելսը, որը բրիտանացիներին առավել հայտնի է որպես արքայազն Հարրի: Նա վերջերս է ավարտել Սենդհյորթսի թագավորական ռազմական ակադեմիան: Իսկ իր ռազմական գիտելիքներն արքայազնը կկիրառի Իրաքի հարավում, Բասրայի մատույցներում: Ամբողջ վեց ամիս: Ինչպես աշխարհի բոլոր արքայազնների դեպքում է պատահում, սկսած …

կարդալ ավելին

Հրդեհ ծննդատանը

03.03.2007

Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի ծննդատանը երեկ, ժամը 00:43-ին հրդեհ է բռնկվել: Ահազանգից անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որը հրդեհը մարել է ժամը 01:18-ին: Հրդեհի հետեւանքով այրվել են ծննդատանը կից չգործող մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքի 10 քմ մակերեսով հատվածը եւ 20 քմ մակերեսով մեկ սենյակ:

կարդալ ավելին