Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը Տրանսպորտի վարչությանը, «Երեւանտրանս» ընկերությանն ու Պետավտոտեսչությանը հանձնարարել է հասարակական տրանսպորտի երթեւեկության կանոնակարգմանն ուղղված միջոցառումներին զուգահեռ, խիստ վերահսկողություն սահմանել աշխատանքային ժամերին հասարակական տրանսպորտի վարորդների ծխելն արգելելու եւ մարտի 15-ից երեւույթը բացառելու ուղղությամբ: