Նախարարությունից նախարարություն

10/03/2007

Կառավարության որոշմամբ, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Որակի տեսչության փոխարեն, այսուհետ սննդամթերքի շուկայում որակի ուսումնասիրություններ կիրականացնի Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության եւ անասնաբուժության պետական տեսչությունը: Վերջինիս լաբորատորիան արդեն հավատարմագրված է եւ հագեցած սարքավորումներով: Առաջիկայում համապատասխան մասնագետներով այն համալրելուց հետո կիրականացվեն գործնական աշխատանքներ: