Օրինական դաշտ բերեք

10/03/2007

Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակն է քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարզպետ Արսեն Գրիգորյանի երեկվա աշխատանքային հանդիպմանը: Նախագահը մասնավորապես հանձնարարել է ուսումնասիրել ապօրինի շինությունների մասին տեղեկատվությունը եւ դատարանի միջոցով հասնել դրանց օրինական դաշտ բերելուն, իսկ եթե չեն բավարարում շինարարական եւ այլ չափանիշներին՝ ապամոնտաժելուն: