հասարակություն

Կանանց մահացության պատճառները

28.02.2007

Հայաստանում այժմ կանանց մահացության պատճառներից առաջինը կրծքագեղձի քաղցկեղն է, երկրորդն՝ արգանդի պարանոցի քաղցկեղը: Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ռիսկային են համարվում 35 տարեկանից բարձր կանայք, ովքեր գոնե տարին մեկ անգամ պետք է հետազոտվեն: Կենտրոնն իր գործունեության 10 տարիների ընթացքում հետազոտել է 92.250 կնոջ, 3100-ի մոտ հայտնաբերել է կրծքագեղձի քաղցկեղ՝ …

կարդալ ավելին

Կհատվի 403 հա անտառ

28.02.2007

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում ընթացող հորատման, պաշարների ճշտման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հուլիս-օգոստոս ամիսներին: Պաշարները հաստատվելուց հետո կավարտվեն նաեւ նախագծային աշխատանքները, որոնք կանցնեն փորձաքննություն: Ֆինանսավորման խնդիրները լուծելուց հետո կսկսվեն լայնածավալ աշխատանքները, որոնց համար անհրաժեշտ է 1189 հա հողատարածք, որից զուտ իրացվելիք մասը 403 հա-ն է: Ծրագրի իրականացման համար հանքավայրի ողջ շահագործման ընթացքում կհատվի 403 հա …

կարդալ ավելին

Կանայք էլ են շատ փոխվել

28.02.2007

Շուտով մոտենում է Մարտի 8-ը, ավելի ճիշտ կլինի ասել՝ կանանց միամսյակը: Մենք փորձեցինք ճշտել, թե կանանց տոնին ինչպես են պատրաստվում տաքսու վարորդները: Նրանցից շատերն անտարբեր են եւ առանձնապես չեն կարեւորում այս իրադարձությունը, ոմանք էլ գտնում են, որ Մարտի 8-ն ամենացանկալի տոներից մեկն է, որովհետեւ կանայք այդ օրն իրենց ամուսիններին ժպտալով են դիմավորում: Ընթերցողին հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Խոսքի ազատություն՝ սահմանափակ տպաքանակով

28.02.2007

Այսպիսի վերնագրից հետո թվում է՝ կարելի է այլեւս չշարունակել, որովհետեւ, կարծես թե, ամեն ինչ ասված է: Իրականում, սակայն, այդ տպաքանակ ասվածն այնքան էլ պարզ երեւույթ չէ, եւ ոչ էլ միայն խոսքի ազատության հետ է կապվում կամ միայն մամուլի: Այն շատ ավելի լայն ազդեցության ոլորտ ունի: Լրագրողական աշխարհի խնդիրներին հիմնականում անդրադառնում են երկու տեսանկյունից. լրագրողները պաշտպանված …

կարդալ ավելին

Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել

28.02.2007

2003 թվից ՀՀ կառավարությունը մանկատան շրջանավարտներին ապահովում է բնակարաններով: Սակայն բազմաթիվ շրջանավարտների բաժին են ընկել այնպիսի բնակարաններ, որտեղ անհնար է ապրել: Ոմանք ճարահատյալ են ապրում այդ կացարաններում, ոմանք հրաժարվում են, ոմանք էլ առաջին իսկ օրերից ստիպված են լքել բնակարանները եւ շարունակել ապաստան փնտրել ուրիշ վայրերում: Իսկ պետությունն այդ բնակարանների ձեռքբերման համար ծախսել եւ շարունակում է …

կարդալ ավելին

Ուղեւորները պայքարում են ծխող վարորդների դեմ

28.02.2007

– Գոնե պատուհանը բացեք: Ավելի լավ է մրսեմ, քան շնչեմ այդ թույնը,- ծխող վարորդին դիմեց 69 համարի երթուղային տաքսու ուղեւորներից մեկը: – Էս գրածն էլ չի ազդում,- ասաց ուղեւորը, ով նկատել էր երթուղային տաքսու ապակիներից մեկին փակցված հուշաթերթիկն, ըստ որի, եթե վարորդը ծխում է, ապա ուղեւորը կարող է դիմել նշված հեռախոսահամարով: Ուղեւորի դժգոհությունից հետո վարորդը …

կարդալ ավելին

Գեղեցկությունը գումար է պահանջում

28.02.2007

«Եթե հայ հաճախորդների մեծամասնությանն առաջարկենք այն սանրվածքը, որն ընտրում է եվրոպացին, ապա չի բացառվում, որ ֆենով հարվածի վարսավիրի գլխին»,- այս կարծիքին է «Լիզա» գեղեցկության սրահի ստիլիստ-վարսահարդար Արայիկ Չինարյանը: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում այնքան էլ չեն ընդունվում եվրոպական սանրվածքները, օրինակ` մի կողմը երկար, մյուսը` կարճ, սակայն գտնվում են համարձակներ, ովքեր հայտնվում են փողոցում շատերի համար …

կարդալ ավելին

Հետաձգվել է

27.02.2007

Երեկ վերաքննիչ դատարանում կրկին հետաձգվել է նախորդ տարեվերջին 1,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտված Վրաստանի քաղաքացի, «Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի փաստաբանի բողոքն ընդդեմ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի: Դատավարությունը մինչեւ մարտի 5-ը հետաձգվել է Չախալյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունից հետո:

կարդալ ավելին

Երկարաձգեցին

27.02.2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում քննարկել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից բացառիկության կարգով մատուցվող հիմնական եւ ոչ հիմնական ծառայությունների անցումային սակագներ սահմանելու մասին հարցը: Հաշվի առնելով «ԱրմենՏելի» կողմից ներկայացված առաջարկը` հանձնաժողովը որոշել է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կարգավորվող անցումային սակագների գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը:

կարդալ ավելին

Լույս չի տեսնի

27.02.2007

Երեկ ասուլիս է հրավիրել ՍԻՄ ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանն ու հայտարարել, որ քանի որ Հրանտ Խաչատրյանի կողմնակիցների կողմից սպառնալիքներ կան, քանի որ դատարանի հայտնի վճռից հետո «Իրավունք» թերթի հաշվեհամարի վրա կալանք է դրված, «Իրավունքն» այսօրվանից լույս չի տեսնի: Հ. Խաչատրյանի կողմնակիցներն այսօր հարկադիր կատարողների հետ մտադիր են կրկին այցելել ՍԻՄ գրասենյակ, եւ կատարել դատարանի վճիռը, ըստ …

կարդալ ավելին

Ախպերություն

27.02.2007

Այսօր Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է ԱՄՆ, որտեղ ուրբաթ օրը համաձայնագիր կստորագրվի Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ: Երվանդ Զախարյանը կհանդիպի նաեւ Գլենդել եւ Բրբանկ քաղաքների ղեկավարների հետ: Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Կալիֆոռնիայում կմնա մոտ մեկ շաբաթ:

կարդալ ավելին

Չաղ-չաղ փոփոխություններ

27.02.2007

Հայաստանում օրենքների կամ պետական կառույցների հետ կատարվող ցանկացած փոփոխություն մեզ մոտ առաջին հերթին առաջացնում է այն միտքը, թե ինչ-որ մարդկանց համար նորից գումար աշխատելու հնարավորություն է ստեղծվում: Այդ փոփոխություններից մեկն էլ ավտոմեքենաների պարտադիր տեխնիկական զննությունը Պետավտոտեսչությունից մասնավոր ընկերություններին փոխանցելու որոշումն է: Հիմա աստիճանաբար ստեղծվում է իրավաբանական այն դաշտը, ինչն անհրաժեշտ է այդ փոփոխությունը կատարելու համար: …

կարդալ ավելին

«ԱրմենՏելի» աշխատողները մտահոգված են

27.02.2007

Մեր տեղեկություններով, «ԱրմենՏել» ընկերությունը մտադիր է վերացնել իր արհմիությունը: Ընկերության մի քանի աշխատակիցներ մեզ հետ զրույցում մտահոգություն էին հայտնում, որ դրանից հետո աշխատակիցների վիճակը կվատանա, քանզի արհմիությունը բավական ակտիվ է գործում այսօր: Սակայն, «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը հերքեց այդ տեղեկատվությունն` ասելով, թե դրա մասին առաջին անգամ է լսում: Նա նշեց, որ …

կարդալ ավելին

«Կյանք ա, էլի»,- ասում է ազատամարտիկի աղջիկը

27.02.2007

18 տարեկան է, բայց այնքան հոգնած ու անտարբեր է, որ չի արձագանքում նորածին երեխայի ճիչերին: Առհասարակ նրան ոչինչ չի զարմացնում, ուրախացնում կամ հիասթափեցնում, որովհետեւ զգայարանները կարծես բթացած լինեն: Շենգավիթ համայնքի փախստականների հանրակացարանի նկուղային մութ սենյակը նման է աղետից տուժած մի փլատակի, իսկ բնակիչներն, առավել եւս, աղետից տուժածի տպավորություն են թողնում: Լիլիթի որդին՝ Հրաչը, շուտով կդառնա …

կարդալ ավելին

Ընտանեկան բժիշկներ են պետք

27.02.2007

ՀՀ առողջապահության բնագավառում առաջիկայում նախատեսվում է ներդնել Առողջապահության նախարարության կողմից մշակված ընտանեկան բժիշկների խմբային եւ անհատական պրակտիկայի կանոնները: Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ կառավարության կողմից նշված կանոնների վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումից հետո հնարավորություն կընձեռվի առանց խնդիրների, հետեւողականորեն իրականացնել ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրումը: Ըստ Ա. Սողոյանի, դա …

կարդալ ավելին

Ամերիկյան Առեւտրի պալատը նախընտրեց օգնել անապահովներին

27.02.2007

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը, որը մշտապես աջակցություն է ցուցաբերում «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով ընտանիքներին՝ այս անգամ նախաձեռնել է աննախադեպ նախագիծ: Բանն այն է, որ ամերիկյան Առեւտրի պալատի («ԱՄՉԱՄ») հետ համատեղ «Օրրանն» այսուհետ հովանավորելու է թվով 13 ընտանիքների՝ տրամադրելով նրանց ամսական 100-150 դոլարին համարժեք դրամի օգնություն: 13 ընտանիքներից 9-ը «168 Ժամ» թերթում հրապարակված սոցիալապես անապահով …

կարդալ ավելին

Թունավորվե՞լ են

27.02.2007

Ըստ «Արմենպրեսի», Արմավիրի շրջանի Թաիրով գյուղի տարածքում գործող «Ապարան» ռեստորանի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ երկու անձ` անգիտակից վիճակում: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ մահացածը 1987թ. ծնված Էդգար Սամվելյանն է, իսկ մյուսները` Լուսինե Հ-ն եւ Հակոբ Ս-ն։ Ռեստորանի այդ` թիվ 24 սենյակը, ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, ջեռուցվել …

կարդալ ավելին

Ընտրության հարց է

27.02.2007

Լիբանանաիսրայելյան 30-օրյա պատերազմի պատճառով 2006թ. կեսերին Հայաստանը ստիպված եղավ ընդունել մոտ 700 լիբանանահայերի, որոնք հիմնականում ժամանեցին տարանցիկ երկիր Սիրիայից: Այդ օրերին Միջին Արեւելքից հայ գաղթականներին հիմնական տեղափոխողն ազգային ավիափոխադրող ընկերություն «Արմավիան» էր: Այս տարվա սկզբներին կառավարությունը որոշում է ընդունել, 2007թ. պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից` Լիբանանի եւ Իսրայելի սահմանում տիրող պատերազմական գոտուց մարդկանց ՀՀ տեղափոխելու, եւ …

կարդալ ավելին

Ցուցանիշն աճել է

27.02.2007

Հայաստանի կանանց 25%-ն ունի սակավարյունություն. 21%-ը` ցածր, 3%-ը՝ միջին, մեկ տոկոսը՝ ծանր: Ի տարբերություն երիտասարդ կանանց, տարեցների շրջանում գրանցվում է սակավարյունության ավելի բարձր ցուցանիշ: Ընդ որում, երեխա չունեցող կանայք քիչ են հակված սակավարյունության, քան վեց եւ ավելի ծնունդ ունեցողները: Գյուղաբնակների համեմատությամբ, սակավարյունության ցուցանիշն ավելի բարձր է քաղաքաբնակ կանանց շրջանում: Ամենացածրը Տավուշում է՝ 14%, ամենաբարձրը՝ Գեղարքունիքում՝ …

կարդալ ավելին

Հերթական միջադեպը

20.02.2007

Ըստ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության, փետրվարի 15-ին կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Ե.-ն։ Իսկ դեպքի առթիվ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խանջյան փողոցում գտնվող «ՎՎ» գիշերային ակումբում վիճաբանության ժամանակ Հրանտ Ե.-ին դանակահարել է 1982թ. ծնված Նշան Ն.-ն: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ նույն օրվա …

կարդալ ավելին