Հերթական միջադեպը

20/02/2007

Ըստ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության, փետրվարի 15-ին կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Հրանտ Ե.-ն։ Իսկ դեպքի առթիվ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խանջյան փողոցում գտնվող «ՎՎ» գիշերային ակումբում վիճաբանության ժամանակ Հրանտ Ե.-ին դանակահարել է 1982թ. ծնված Նշան Ն.-ն: Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության բաժին։ Կատարվում է նախաքննություն։ Հիշեցնենք, որ նույն օրվա առավոտյան ժամը 04-ի մատույցներում ստացված ահազանգի հետեւից գնալով իրավապահները մեկ այլ՝ «Ռելաքս» դիսկո-ակումբում հայտաբերել էին 1975թ. ծնված Արտաշես Համբարձումյանի եւ 1973թ. ծնված Մհեր Պողոսյանի դիակները՝ գլխի եւ ձեռքի մասերում ստացած հրազենային վնասվածքների հետքերով: