Երկարաձգեցին

27/02/2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում քննարկել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կողմից բացառիկության կարգով մատուցվող հիմնական եւ ոչ հիմնական ծառայությունների անցումային սակագներ սահմանելու մասին հարցը: Հաշվի առնելով «ԱրմենՏելի» կողմից ներկայացված առաջարկը` հանձնաժողովը որոշել է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կարգավորվող անցումային սակագների գործողության ժամկետը երկարաձգել մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը: