Երեւանի երեք նախկին քաղաքապետերը երեկ «Հայելի» ակումբում խոսում էին մեր մայրաքաղաքի անցած ուղու մասին եւ հայտնում էին իրենց կարծիքները ապագա զարգացումների մասին: Ալբերտ Բազեյանը, Վահագն Խաչատրյանն ու Սուրեն Աբրահամյանը համակարծիք էին՝ Երեւանի քաղաքապետարանը լավ չի աշխատում: Թեեւ կարո՛ղ է լավ աշխատել: Երեւանի երեք նախկին կառավարիչներն էլ Երեւանը մի քանի մասի բաժանելու գաղափարն ընկալելի չեն համարում, …
կարդալ ավելինԵրեկվա ասուլիսում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը տեղեկացրեց, որ 2006թ. գրանցվել է հանցագործությունների 9,9%-անոց աճ: Ըստ նրա` հանցավորության կառուցվածքի վերլուծության համաձայն` գրանցված հանցագործությունների թվաքանակի աճն էապես չի ազդել հանրապետության քրեածին իրավիճակի վրա: 2006 թ. ծանր հանցագործություններն աճել են 15,3%-ով, առանձնապես ծանրերը` 23%-ով, իսկ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը` 6,2 %-ով: Աճ է …
կարդալ ավելինԵրկու տարի շարունակ Կենտրոն համայնքի Անշարժ գույքի պետական կադաստրը խուսափում է գրանցել Հայկ եւ Սամվել Միքայելյանների սեփականության իրավունքը Վ. Սուրենյանց 9 հասցեում («Երեւան» կինոթատրոնի հարեւանությամբ) գտնվող` իրենց տատի` Գեղեցիկ Լազարյանի տան նկատմամբ: Այդ տունը Միքայելյանների ընտանիքը ժառանգություն է ստացել տատից` Գեղեցիկ Լազարյանից, որն ապրել է այդտեղ 1959թ.-ից մինչեւ մահը` 1975թ.-ը: Մինչեւ հիմա էլ, կադաստրի տվյալներով, …
կարդալ ավելինԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է քննվեր Ժողովրդական կուսակցության եւ «ԱԼՄ» Հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հայցն ընդդեմ բեմադրիչ Արմեն Մազմանյանի։ Հիշեցնենք, որ Տ. Կարապետյանն Ա. Մազմանյանին դատի է տվել «հեռուստաեթերով սուտ լուրեր տարածելու միջոցով իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար»։ Ա. Մազմանյանը Տ. Կարապետյանի մասին խոսելիս օգտագործել էր «մանկապիղծ», «նախկին գրպանահատ», «կիսագրագետ» …
կարդալ ավելինՀայոց լեզվում, ինչպես գիտեք, չի եղել եւ չկա սեռի հասկացություն: Այն կա ռուսերենում, ֆրանսերենում, անգլերենում եւ շատ այլ լեզուներում: Անգլերենում «gender» (սեռ) բառը քերականական հասկացություն է, որից էլ շրջանառության մեջ է մտել «գենդեր» տերմինը: Փաստորեն «գենդեր» բառն անգլերենում նշանակում է ոչ թե սեռ (դա «sex» բառն է), այլ` սեռերի զանազանում: Եվ, հետեւաբար, կարելի է հետեւություն …
կարդալ ավելինԱնգղներն ի սկզբանե քիչ հանդիպող թռչուններ են, քանի որ նրանց կերը բնության մեջ քիչ է: Վերջիններս հիմնականում սնվում են դիակներով: «Հայաստանում անգղների հետ կապված խնդիրն ուղղակի նրանց հետապնդումն է մարդու կողմից: Առաջին հերթին թռչուններին ոչնչացնում են խրտվիլակ սարքելու նպատակով: Մեծ գիշատիչ թռչունի խրտվիլակ ունենալն ինչ-որ տեղ «պրեստիժի» հարց է դարձել առանձին անհատների եւ տնտեսվարող սուբյեկտների …
կարդալ ավելինՀայաստանի քաղծառայության համակարգում կադրերի լուրջ խնդիր կա, ինչն առավել արտահայտված է կրտսեր մասնագետից բարձր մակարդակներում: ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի խոսքերով, կրտսեր մասնագետների համար եւ՛ հավակնորդներ կան, եւ՛ դիմողները մասնագիտական առումով ավելի պատրաստված են: «Ես զարմանում եմ, թե ինչու են մեր երիտասարդներին անընդհատ քարկոծում: Նրանք շատ ավելի ինֆորմացված են, ճկուն, ազատ մտածողություն ունեն եւ …
կարդալ ավելին2006թ. շատացել է լրագրողների սպանության կամ ազատազրկման դեպքերի թիվը՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար: Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի «Հարձակումներ մամուլի դեմ» տարեկան զեկույցում նշվում է, որ տարվա ընթացքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար սպանվել են 55 լրագրողներ, լրագրողների զոհվելու եւս 27 դեպքի առնչությամբ քննությունը դեռ շարունակվում է: 134 լրագրողներ ձերբակալվել են: Զեկույցի՝ ՀՀ-ին …
կարդալ ավելինՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը երեկ հավաստիացրել է, որ ՀՀ ազգային ընտրական ռեգիստրում, որը ձեւավորվում է ՀՀ բնակչության կենտրոնական ռեգիստրից, ներառվում են ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների տվյալները: Իսկ ՀՀ ոստիկանության տարածքային մարմինները, այնտեղ տեղակայված անձնագրային ծառայություններն ընտրական ռեգիստրի բազայի հիման վրա կազմված ընտրացուցակները ներկայացնում են ընտրատեղամասեր: Ներկայացնելով ընտրացուցակների ճշգրտման գործընթացը, Ա. Մահտեսյանը …
կարդալ ավելինԿիրակի երեկոյան տեղի ունեցավ Համահայկական գրական հիմնադրամի երկրորդ մարաթոնը, որի ընթացքում հավաքվեց մոտ 140.000 դոլար նվիրատվություն: 50.000 դոլարը նվիրաբերել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մարաթոնն օրհնել են, բայց դեռ նվիրատվություն չեն արել Ամենայն Հայոց վեհափառներ Գարեգին Երկրորդը եւ Արամ Առաջինը: Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հուսով է, որ կաթողիկոսները մարաթոնին կնվիրաբերեն 5000-ական …
կարդալ ավելինԱզգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հորեղբայր Սամսոն Բաղդասարյանը հունվարի 11-ին ազատվել է կալանքից: Հիշեցնենք, որ Սամսոն Բաղդասարյանը Կադաստրի պետական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքային կառույցի ղեկավարն էր եւ պաշտոնից ազատվել ու կալանավորվել էր անցյալ տարի հայտնի «Կադաստրի գործի» շրջանակներում, երբ մի խումբ անձինք կեղծ վճարային մուրհակներ գործի դնելով` պետությանը վնաս էին պատճառել մոտ 1,5 մլրդ …
կարդալ ավելինԵրեւանի Աղայան 19 եւ Տերյան 56 շենքերի միջեւ գտնվող արդեն նախկին կանաչ տարածքն այժմ վերածվել է շինհրապարակի: Չնայած 516 քմ հողակտորը կառուցապատման նպատակով պարսպապատվել է 2006-ի դեկտեմբերին, ամեն ինչ սկսվել է դեռեւս 2000թ.-ին: 2000թ.-ին Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Ալբերտ Բազեյանի թիվ 653 եւ 1136 որոշումներով տարածքը հատկացվել է «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ին՝ գրասենյակների, հյուրանոցային եւ այլ …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի ազդարարած «Սիրո պատմություններ» մրցույթի մրցանակաբաշխությունը նախատեսված էր անցկացնել փետրվարի 3-ին եւ 4-ին, տոնի առթիվ Ա. Խաչատրյան մեծ համերգասրահում կազմակերպված համերգների ընթացքում, ինչն այդ օրերին տեղի չունեցավ: «Մրցանակաբաշխությունը մի քանի օրով հետաձգվեց, որովհետեւ նամակները սպասվածից շատ էին: Միայն էլեկտրոնային փոստով մեզ են …
կարդալ ավելինԱյս երեք անչափահաս երեխաներն իրենց մոր հետ ապրում են Երեւանի Նոր-Արեշ 127/2 հասցեում գտնվող (վարորդների) հանրակացարանի 8-րդ հարկում: Անդուռ սենյակի պատուհաններն առանց ապակիների են, ջուր եւ սանհանգույց չկա, հատակը բետոնից է: 7-ամյա Դիանան եւ 4-ամյա Էրիկը ոտաբոբիկ են, կոշիկ չունեն: Ունեցած միակ շորերը նրանց հագին են, դրա համար էլ միշտ նույն շորերով են: 1 տարեկան …
կարդալ ավելինՏարադրամի փոխանակման կետերում դոլարի գնման գինն արդեն հասել է 358-ի։ Սակայն այս անգամ ձեզ չենք հոգնեցնի փոխարժեքի ձեւավորման կամ արտահանման վրա ունեցած ազդեցության մասին խոսակցություններով։ Պարզապես կարձանագրենք, որ այս տարի դրամը շատ ավելի արագ է արժեւորվում եւ արդեն ընդհուպ մոտեցել է 2007թ. համար կանխատեսված 357 դրամ սահմանագծին։ Փոխարենը կխոսենք զբոսաշրջության մասին։ Ի թիվս շատ այլ …
կարդալ ավելին2006թ. ընթացքում Հայաստանում ծնվել է 37.568 երեխա, որոնցից՝ 17.595-ը` աղջիկ, 19.973-ը` տղա։ Այսպիսի տվյալներ է հրապարակել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Համեմատության համար նշենք, որ 2005թ. ծնվել է 37.499 երեխա։ Աճն աննշան է։ Հետաքրքիր է նաեւ երեխաներին տրվող անունների վիճակագրությունը։ Այսպես, աղջիկ երեխաներին 2006թ. ընթացքում ծնողներն ամենից շատ կնքել են Միլենա անունով (706 երեխա)։ Երկրորդ տեղում …
կարդալ ավելինԱյս տարվա հունվարի 27-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին Երեւանի հիվանդանոցներից մեկից ահազանգ է ստացվել, որ ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արշակունյաց պողոտայի թիվ 30 շենքի բնակչուհի Լ. Ա.-ն: Մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է պարզել, որ վերջինս նույն օրը, գիշերվա ժամը 3-ի սահմաններում արթնացել է պայթյունի ձայնից եւ նկատել, որ դեմքն արյունոտված է, …
կարդալ ավելինԵրեկ լրատվամիջոցներով արդեն հաստատվեցին մի քանի օր շրջանառվող լուրերը, թե Հայաստանի սահմանամերձ երկիր Վրաստանում եւ Աբխազիայում գրանցվել են թռչնագրիպի դեպքեր: Փաստորեն, թռչնագրիպը նորից մոտեցավ մեր սահմաններին: Արդյոք վտանգավոր համաճարակը կարո՞ղ է սպառնալ նաեւ մեզ: ՀՀ Գյուղնախարարության Անասնաբուժական տեսչության պետ Գրիգոր Բաղյանի ասելով, այդ լուրերը դեռեւս պաշտոնապես հաստատված չեն, սակայն Հայաստանի իշխանությունները երկու տարի շարունակ իրականացնում …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունում ավարտվել է հայտնի «Կադաստրի գործի» նախաքննությունը: Այս գործը բացահայտվեց անցյալ տարի ամռանը: Հիշեցնենք, որ կադաստրի Երեւանի տարածքային բաժիններում 214 կեղծ վճարային անդորրագրերի հիման վրա գործարքներ էին գրանցվել: Կադաստր էին ներկայացվել 1,5 մլրդ դրամի բանկային կեղծ անդորրագրեր, եւ այդ գումարը գրպանվել էր մի քանի կեղծարարների կողմից: Նախաքննության ընթացքում պարզվել է կատարված …
կարդալ ավելինԵրեւանի Նաիրի Զարյան փողոցի 15 շենքի 18 բնակարանում հունվարի 30-ին տեղի ունեցած գազի արտահոսքի հետեւանքով մահացել են Իրանի քաղաքացիներ` 1985թ. ծնված Ղաշեհ Սարագոնին եւ 1989թ. ծնված Ռաանա Մոհամմադը։ Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հանգամանքները պարզվում են։
կարդալ ավելին