Անին տեղը զիջեց Միլենային

07/02/2007

2006թ. ընթացքում Հայաստանում ծնվել է 37.568 երեխա, որոնցից՝ 17.595-ը` աղջիկ, 19.973-ը` տղա։ Այսպիսի տվյալներ է հրապարակել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Համեմատության համար նշենք, որ 2005թ. ծնվել է 37.499 երեխա։ Աճն աննշան է։ Հետաքրքիր է նաեւ երեխաներին տրվող անունների վիճակագրությունը։ Այսպես, աղջիկ երեխաներին 2006թ. ընթացքում ծնողներն ամենից շատ կնքել են Միլենա անունով (706 երեխա)։ Երկրորդ տեղում Անի անունն է (699 հոգի), իսկ, ըստ տարածվածության, նրան հաջորդում է Էլենը։ Տղա երեխաների շրջանում ամենամոդայիկ անունը մնում է Նարեկը։ 860 երեխա ստացել են այս անունը։ Հետո գալիս ենԴավիթը (850 հոգի) եւ Էրիկը։ Տղաներին անցած տարվա ընթացքում շատ են տրվել նաեւ Արման, Գոռ, Հայկ, Արթուր, Տիգրան, Սամվել անունները։