Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թբիլիսիում կալանվել է 29-ամյա Իրմա Հովսեփյանը, որի նորածին դուստրը հայտնաբերվել է աղբարկղում: Իրմա Հովսեփյանին կալանել են: Հարցաքննության ընթացքում, որը մի քանի ժամ է տեւել, նա խոստովանել է իր քայլը: Հավլաբարի շրջանում տեղադրված աղբարկղներից մեկում նախօրյակին հայտնաբերվել է պոլիէթիլենե փաթեթի մեջ գտնվող նորածին մի աղջիկ, որին տեղափոխել են Չաչավայի անվան …
կարդալ ավելին«Յոթ հոգով մի փոքր սենյակում էինք մնում, որտեղ նույնիսկ տարրական կոմունալ հարմարություններ չկային: Համարյա միշտ կիսասոված էինք. օր էր լինում` ցամաք հաց էինք ուտում, լինում էր` կաղամբի կոթեր, օր էլ է եղել` բան չենք կերել: Ութ ամիս այդպես արդեն աշխատել էինք, երբ իմացանք, որ Արարատը ոչ մի կոպեկ մեր տուն չի ուղարկել` չնայած որ եղբոր …
կարդալ ավելինՇահագործումից եւ առեւանգումից երեխաների պաշտպանության միջազգային կենտրոնի խորհրդաժողովում հաստատվել է, որ 116000 վեցանիշ հեռախոսահամարը Եվրոպայում կոչված է դառնալու երեխաներին օգնություն ցույց տալու շտապ գիծ: Համաժողովը Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել է Պատվավոր կոմիտեի նիստից, որի կազմի մեջ մտնում են Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի նախագահների տիկնայք, Բելգիայի եւ Շվեդիայի թագուհիները: Բերնադետ Շիրակը Լյուդմիլա Պուտինային, Լորա Բուշին, մյուս առաջին …
կարդալ ավելինԱյսօր ցերեկն ու վաղը գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 17-ի ցերեկը, հունվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
կարդալ ավելինԱսում են՝ շուտով փողոցներում չենք տեսնի Պետավտոտեսչության որեւէ աշխատակցի, որի դեմքի արտահայտությունը՝ սուլիչի եւ գծավոր փայտիկի ֆոնի վրա, մեզ ստիպում է արագ-արագ 1000 դրամը տեղավորել տեխանձնագրի մեջ։ Փայտիկն, ասում են, ընդհանրապես կվերանա։ Փոխարինելու կգան նոր միջոցներ՝ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանին համահունչ՝ տեսախցիկներ, համակարգիչներ, չիպեր եւ այլն։ ՊԱՏ-ը ամբողջությամբ կվերափոխվի Ճանապարհային ոստիկանության՝ ՃՈ-ի, իսկ իրենք՝ «գաիշնիկները», չեն …
կարդալ ավելինՀայաստանում հեռարձակվող ութ ռադիոընկերություններ նամակով դիմել են ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, ՀՌԱՀ նախագահին, տրանսպորտի եւ կապի նախարարին: Նրանք անօրինական են համարել հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարի չափը բարձրացնելու մասին որոշումը եւ խնդրել են նրանց միջամտությունը՝ հարցին օրինական լուծում տալու համար: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի 01.11.2006 թ. «Հեռարձակման հաճախությունների սպասարկման տարեկան եթերավճարների չափերը հաստատելու …
կարդալ ավելինՀարց՝ ինչո՞վ են իրար նման չինացիներն ու պետավտոտեսչության աշխատակիցները (գաիշնիկները)։ Պատասխան՝ երկուսն էլ սնվում են փայտիկների օգնությամբ։ Որքան էլ զարմանալի լինի, իրենք՝ ՊԱՏ աշխատակիցներն էլ վատ չեն զգում այս հանելուկը միմյանց տալուց եւ ծիծաղելուց։ Սակայն, ըստ երեւույթին, շուտով այս հանելուկը, ինչպես նաեւ «գաիշնիկների» մասին մյուս անեկդոտները կդառնան ժամանակավրեպ եւ կմոռացվեն։ Չէ, «գաիշնիկները» չեն մոռացվի, նրանք …
կարդալ ավելինԱնցած տարեվերջին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) ուսումնասիրություն էր անցկացրել լայն սպառման ապրանքների՝ կարագի, ձվի, գարեջրի, ցեմենտի, բենզինի, շինարարական եւ այլ նյութերի շուկաներում ու գտել էր, որ վաճառքի գներն արտադրողներին գերշահույթ են ապահովում: Հանձնաժողովը քննարկում էր նաեւ տվյալ ապրանքային շուկայում գործող ընկերությունների կիրառած գնային քաղաքականությունը: Սրանք այն շուկաներն են, որտեղ գործում են գերիշխող դիրք ունեցող …
կարդալ ավելինՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր այրվածքաբան, Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների եւ ճառագայթաբանության կենտրոնի Այրվածքային բաժանմունքի վարիչ Հովսեփ Շամախյանն «այրվածքամետ» տոներից առանձնացնում է Նոր տարին, Տերընդեզը եւ Սուրբ Զատիկը: «Ցրտերն ընկնելուն պես, բաժանմունքում շատանում են նաեւ ցրտահարության դեպքերը: Ներկա պահին մեզ մոտ կան 4 անօթեւաններ, իսկ այս գիշեր մահացել է բաժանմունք ընդունված անօթեւաններից մեկը: Բոլոր անօթեւանների վիճակը ծանր …
կարդալ ավելինՎերջին օրերին մայրաքաղաքի փողոցներում ցերեկային ժամերին մարդկանց նկատմամբ փողոցային շների հարձակումներ են տեղի ունեցել: Հարձակումներ են գրանցվել Երեւանի թե կենտրոնական, թե արվարձանային թաղամասերում: Ականատեսների վկայությամբ, օրեր առաջ Նորքի 5-րդ զանգվածին կից տարածքում շները հարձակվել են երեխաների վրա, իսկ «Ասսա» ընկերության հարակից տարածքում 2-3 շուն հարձակվել են մի երիտասարդ տղայի վրա եւ կծել նրան: Տղային հաջողվել …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժին հաջորդել է երկրորդ հետցնցումը: Ժամը 15:57-ին եւ 16:24-ին Գավառ քաղաքից դեպի հարավ-արեւմուտք ընկած տարածքում գրանցվել է 2,5 եւ 2,9 մագնիտուդով հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Ցնցման ուժգնությունը Գավառ քաղաքում հասել է 3 բալի:
կարդալ ավելինՆախօրեին HSBC Bank Armenia բանկը սկսել է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգորդների փոխհատուցման վճարումները: Գումարը տրամադրել է «New York Lile Insurance» ամերիկյան ընկերությունը, որտեղ ժամանակին ապահովագրվել էին ցեղասպանության զոհ դարձած հայերը: Երեւանից եւ մարզերից 1253 հոգի վճարման ցուցակներում են: Բանկին այս պարտավորությունը վստահել է, այսպես կոչված, Հաշտեցման հիմնադրամի խորհուրդը, եւ ինչպես «Ազատությանը» տեղեկացրել են բանկից, վճարումը …
կարդալ ավելին«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը ձերբակալվել է 2006թ. հունիսի 26-ին` պարտադիր զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով: Դատարանը որոշել է մինչեւ դատավարության ավարտը նրան պահել ազատազրկման պայմաններում: Դատավարությանը զուգահեռ Ա. Բաբաջանյանը դիմել էր Պաշտպանության նախարարությանը, որպեսզի իր նկատմամբ էլ կիրառվի ՀՀ այն օրենքը, որի համաձայն` 1993-ից մինչեւ 2005թ. զինծառայությունից խուսափած եւ 27 տարին …
կարդալ ավելինՎանաձորը շրջապատող անտառային գոտում անհետացման եզրին են որոշ արժեքավոր բուսատեսակներ: Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Լիլիա Բայրամյանը դրանցից առանձնացնում է այնպիսի դեղաբույսեր ու վայրի ուտելի բույսեր, որոնցից են մարիամախոտը, արեւքուրիկը, ուրցը, դաղձը, եղինջը, ղանձիլը: Վանաձորի կենտրոնական շուկայի շրջակայքում գարնանը նրա կատարած դիտարկումները թույլ են տվել փաստել, որ օրական անտառային գոտուց այդ ընթացքում հավաքվել եւ վաճառվել է 4 …
կարդալ ավելինԱյս տարվա դեկտեմբերին մեկնարկած եւ շարունակվող ցրտաշունչ եղանակը ներկայումս ազգաբնակչությանն ամենաշատ հուզող ոչ քաղաքական հարցերից է: Հայաստանում սառնամանիքից են զարմացած, իսկ ՌԴ-ում եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներում` աննախադեպ տաք ջերմաստիճանից: Միջազգային օդերեւութաբանները հաղորդում են, որ այս տարի ՌԴ-ում արջերն այդպես էլ քուն չեն մտել, 50 տարվա մեջ առաջին անգամ Մոսկվայում ջերմաստիճանը ցերեկային ժամերին դիտվել է +5,5 …
կարդալ ավելին2006թ. նոյեմբերին «168 Ժամն» ապօրինի ծառահատումների մասին մի նամակ էր ստացել Տավուշի մարզի 160 բնակիչներից: Նամակագիրներն ահազանգում էին, որ իրենց մարզում անտառը հոշոտվում է ու հենց բնապահպանների ձեռքով: Նրանք տեղեկացնում էին, որ Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) աշխատակիցների թողտվությամբ եւ անմիջական մասնակցությամբ, 6 տարի է, ինչ ամայացրել են 15-20 հա անտառային տարածք եւ ոչ մի կոպեկ …
կարդալ ավելինՀեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է մարտի 19-ին: Այդ օրը լրանում է նաեւ հանձնաժողովի անդամ Շամիրամ Աղաբեկյանի անդամության ժամկետը: Սահմանադրական փոփոխությունների համաձայն, ՀՌԱՀ անդամների կեսին նշանակում է ՀՀ նախագահը, իսկ մյուս կեսին` ԱԺ-ն: Այդ նշանակվածներն էլ միմյանց մեջ ընտրելու են ՀՌԱՀ նախագահին:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` դեկտեմբերի վերջին Ծաղկաձորում բուռան քշելիս մահացել է սուրճ մատակարարող FERO ընկերության բաժնետերերից մեկը՝ Դավիթ Սիմոնյանը: Նա բուռանով ընկել է աղվեսի ետեւից եւ գլորվել է ձորը: Դ. Սիմոնյանի հետ եղել է նաեւ ընկերության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմեն Մանուկյանը, որին հաջողվել է փրկվել: Բայց Ա. Մանուկյանը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել է հիվանդանոց: …
կարդալ ավելինԱնցած տարի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին բոլորը՝ ում տուն գնում էիր կամ ով հյուր էր գալիս քեզ, բողոքում էին խոզի բդի առատ առկայությունից։ «Ո՜ւֆֆ, հոգնել ենք արդեն, հեչ ուտել չի լինում» հառաչանքով բոլորն ասում էին, թե գալ տարին դիմավորելու են առանց բդի։ Շատերն անգամ գիտականորեն էին ապացուցում դրա վնասակարությունը, մյուսները խոսում էին գեղագիտական անպատշաճության …
կարդալ ավելինԱմանորյա ուտուշ-խմուշի ընթացքում մենք անգամ չնկատեցինք, թե ինչպե՞ս նախընտրական տարին աննկատ դարձավ ընտրական: Աստված մարդկությանն իր ստեղծած օրից միշտ կանգնեցրել է ընտրության առջեւ` օրինակ, Ադամին եւ Եվային տրվել էր հնարավորություն ընտրություն կատարել դրախտային կամ երկրային կյանքի միջեւ: Թե ի՞նչ է եղել այն ժամանակ՝ բոլորին է հայտնի (չնայած մեր պատգամավորների մեծ մասը միգուցե եւ չիմանա այդ …
կարդալ ավելին