Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թբիլիսիում կալանվել է 29-ամյա Իրմա Հովսեփյանը, որի նորածին դուստրը հայտնաբերվել է աղբարկղում: Իրմա Հովսեփյանին կալանել են: Հարցաքննության ընթացքում, որը մի քանի ժամ է տեւել, նա խոստովանել է իր քայլը: Հավլաբարի շրջանում տեղադրված աղբարկղներից մեկում նախօրյակին հայտնաբերվել է պոլիէթիլենե փաթեթի մեջ գտնվող նորածին մի աղջիկ, որին տեղափոխել են Չաչավայի անվան հետազոտական ինստիտուտ: