Բուռանով ընկել են ձորը

17/01/2007

Մեր տեղեկություններով` դեկտեմբերի վերջին Ծաղկաձորում բուռան քշելիս մահացել է սուրճ մատակարարող FERO ընկերության բաժնետերերից մեկը՝ Դավիթ Սիմոնյանը: Նա բուռանով ընկել է աղվեսի ետեւից եւ գլորվել է ձորը: Դ. Սիմոնյանի հետ եղել է նաեւ ընկերության մեկ այլ ներկայացուցիչ՝ Արմեն Մանուկյանը, որին հաջողվել է փրկվել: Բայց Ա. Մանուկյանը ստացել է մարմնական ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ ընկերության մեկ այլ բաժնետիրոջ` Ռոբերտ Ավետիսյանի՝ Ա. Մանուկյանի կյանքին վտանգ չի սպառնում եւ նա հիվանդանոցից արդեն դուրս է գրվել: Պարոն Ավետիսյանը, սակայն, հերքեց, որ Դ. Սիմոնյանը FERO-ի բաժնետերերից էր: «Նա իմ ընկերն էր»,- ասաց Ռ. Ավետիսյանը: