Երկրաշարժ Հայաստանում

17/01/2007

Երեկ Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժին հաջորդել է երկրորդ հետցնցումը: Ժամը 15:57-ին եւ 16:24-ին Գավառ քաղաքից դեպի հարավ-արեւմուտք ընկած տարածքում գրանցվել է 2,5 եւ 2,9 մագնիտուդով հետցնցում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Ցնցման ուժգնությունը Գավառ քաղաքում հասել է 3 բալի: