Ամալյանը հեռանում է

17/01/2007

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է մարտի 19-ին: Այդ օրը լրանում է նաեւ հանձնաժողովի անդամ Շամիրամ Աղաբեկյանի անդամության ժամկետը: Սահմանադրական փոփոխությունների համաձայն, ՀՌԱՀ անդամների կեսին նշանակում է ՀՀ նախագահը, իսկ մյուս կեսին` ԱԺ-ն: Այդ նշանակվածներն էլ միմյանց մեջ ընտրելու են ՀՌԱՀ նախագահին: