Լույս չի տեսնի

27/02/2007

Երեկ ասուլիս է հրավիրել ՍԻՄ ներկայացուցիչ Հայկ Բաբուխանյանն ու հայտարարել, որ քանի որ Հրանտ Խաչատրյանի կողմնակիցների կողմից սպառնալիքներ կան, քանի որ դատարանի հայտնի վճռից հետո «Իրավունք» թերթի հաշվեհամարի վրա կալանք է դրված, «Իրավունքն» այսօրվանից լույս չի տեսնի: Հ. Խաչատրյանի կողմնակիցներն այսօր հարկադիր կատարողների հետ մտադիր են կրկին այցելել ՍԻՄ գրասենյակ, եւ կատարել դատարանի վճիռը, ըստ որի՝ ՍԻՄ նախագահը դարձյալ Հ. Խաչատրյանն է: